ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ-վեբինար

👩‍🏫 Մայիսի 16-ին «Դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում» թրեյնինգի մասնակիցները, թրեյնինգավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, իրականացրեցին վեբինար «ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» թեմայով։
🗣 Օնլայն սեմինարին մասնակցում էին տարբեր դպրոցների ուսուցիչներ, փոխտնօրեններ, կային մասնակիցներ նաև Արցախից։ Վեբինարի ժամանակ քննարկվեցին մանկավարժական գործընթացում ապրումակցման կարևորության, ուսուցիչ-աշակերտ վստահելի փոխհարաբերությունների կառուցման, աշակերտին հասկանալու, նրա հույզերն ու ապրումները ճանաչելու կարողությունների զարգացման, ապրումակցման շնորհիվ աշակերտին մոտիվացնելու, նրա ինքնաճանաչմանն ու անձնային աճին նպաստելու մեխանիզմների հետ կապված մի շարք հարցեր։
 
Վեբինարի մասնակիցները կիսվեցին նաև իրենց փորձով, պատմություններով, բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք հարցեր։
Օնլայն հանդիպման գործնական հատվածում մասնակիցների հետ անցկացվեցին հույզերի ճանաչմանն ուղղված խաղ-վարժանքներ։
 
Վեբինարի մասնակից բոլոր մանկավարժները մեծ ակտիվություն և ոգևորություն դրսևորեցին հանդիպման ժամանակ՝ վերջում ընդգծելով միջոցառման մեծ արդյունավետությունն ու շարունակական լինելու կարևորությունը։
 
Հատկապես կարանտինի պայմաններում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կարևորում է նման նախաձեռնությունների իրականացումը, որոնք օնլայն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ լրացնում են մասնագիտական շփման բացը և ստեղծում հիանալի հարթակ՝ մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, կարևոր հարցերի վերհանման և միասին լուծումներ փնտրելու համար։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.