«Ժամանակակից տղամարդը և կինը` առասպելներում և իրականության մեջ» խորագրով սեմինարների շարքի առաջին հանդիպումը
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ժամանակակից տղամարդը և կինը` առասպելներում և իրականության մեջ» խորագրով սեմինարների շարքի ԱՌԱՋԻՆ հանդիպումը:
Սեմինարը վարում էր` հոգեբան, հոգեթերապևտ, հոգ. գիտ. թեկնածու, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝
- Կոլեկտիվ անգիտակցական, խորհրդանիշներ և նախատիպեր
- Առասպելներ և հեքիաթներ, դրանց դրսևորումները մեր կյանքում
- Աստվածներն ու աստվածուհիները՝ որպես տղամարդու և կնոջ ներքին կերպարներ
- Կանացի մարտավարությունները, վարքային մոդելները, զարգացման ուղիները աստվածուհիների կերպարներում
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:
Հանդիպման արժեքն է 2500 դրամ:
Հանդիպման տևողությունը՝ 2 ժամ:
Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40: