Աշխատակիցների հոգեբանական բարեկեցության ծրագիր

Աշխատակիցների հոգեբանական բարեկեցությունը թիմի կայունության, աշխատանքի որակի և առողջ աշխատանքային միջավայրի կարևոր բաղադրիչ է։ Բարձր ծանրաբեռնվածությունը, շարունակական սթրեսը և աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռության խախտումը կարող են հանգեցնել մասնագիտական հյուծման։

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կազմակերպություններին առաջարկում է գործնական թրեյնինգ։ Այն օգնում է աշխատակիցներին.

  • ճանաչել հուզական այրման (burnout) նշանները,
  • կառավարել աշխատանքային սթրեսը,
  • խուսափել մասնագիտական դեֆորմացիայից,
  • ձևավորել կանխարգելման արդյունավետ սովորություններ։

Ի՞նչ կսովորեն թրեյնինգի մասնակիցները

  • Ինչ է հուզական այրումը և ինչպես տարբերել այն սովորական հոգնածությունից։
  • Հուզական այրման վաղ նշաններն ու ռիսկերը։
  • Ինչպես աջակցել թիմակիցներին և ժամանակին արձագանքել հուզական այրման նշաններին։
  • Աշխատանքային սթրեսի կառավարման գործնական մեթոդներ։

Ու՞մ համար է նախատեսված թրեյնինգը

Ծրագիրը կարող է հարմարեցվել ինչպես ամբողջ թիմերի, այնպես էլ հետևյալ խմբերի համար.

  • ղեկավարներ և թիմլիդներ,
  • HR թիմեր,
  • սպասարկման բաժնի աշխատակիցներ,
  • այլ բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատող թիմեր։

Առաջարկվող փաթեթներ

START․ Ճանաչել և կանխարգելել հուզական այրումը

Ինտերակտիվ գործնական սեմինար, որն ուղղված է մասնագիտական այրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և սթրեսի կառավարման առաջնային հմտությունների զարգացմանը։

Սեմինարի բովանդակությունը.

  • Հուզական այրում․ էությունը, նշանները և ռիսկի գործոնները։
  • Ի՞նչ է սթրեսը և ինչպե՞ս ճանաչել դրա ազդեցությունը։
  • Ինքնագնահատման կարճ գործիք՝ սեփական սթրեսի և հուզական վիճակի գիտակցման համար։
  • Հուզական այրման և աշխատանքային սթրեսի կառավարման գործնական տեխնիկաներ։
  • Իրական աշխատանքային իրավիճակների քննարկում և վերլուծություն։
  • Հարց ու պատասխան։

Մասնակիցների քանակը՝ 15-ից 20
Տևողությունը՝ 2 ժամ
Արժեքը՝ 120 000 դրամ

PRO․ Ճանաչել հուզական այրումը և ձևավորել դրա կանխարգելման անհատական ռազմավարություններ

Ավելի խորքային և փուլային ծրագիր։ Այն ուղղված է ոչ միայն մասնագիտական այրման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը, այլև աշխատակիցների անհատական ռիսկերի գիտակցմանը և գործնական կանխարգելիչ հմտությունների զարգացմանը։

Ծրագիրը ներառում է.

  • նախնական անանուն հարցում՝ թիմում աշխատանքային սթրեսի և հոգեբանական ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը գնահատելու համար,
  • հարցման արդյունքների վերլուծություն և ամփոփում,
  • երեք ինտերակտիվ գործնական սեմինար։

Սեմինարների թեմատիկ բովանդակությունը.

Հանդիպում 1․ Սթրեսի հոգեբանություն և ինքնաճանաչում

  • Ինչ է սթրեսը և ինչպես է այն ազդում մարդու հոգեբանական ու աշխատանքային գործունեության վրա։
  • Սթրեսի անհատական դրսևորումների ճանաչում։
  • Սթրեսի կառավարման գործնական վարժություններ։

Հանդիպում 2․ Մասնագիտական այրում և մասնագիտական դեֆորմացիա

  • Հուզական այրման նշաններն ու ռիսկի գործոնները։
  • Մասնագիտական դեֆորմացիայի դրսևորումները և ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա։
  • Սեփական ռեսուրսների սպառման նշանների ճանաչում։
  • Թիմակիցների հուզական վիճակի նկատմամբ զգայունության զարգացում։

Հանդիպում 3․ Կանխարգելում և ինքնախնամք (Self-care)

  • Հուզական այրման կանխարգելման գործնական մեթոդներ։
  • Ինքնախնամքի անհատական ռազմավարություններ։
  • Աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռության պահպանում։
  • Անհատական կանխարգելման պլանի կազմում։

Մասնակիցների քանակը՝ 15-ից 20
Ընդհանուր տևողությունը՝ 6 ժամ
Առաջարկվող ձևաչափը՝ շաբաթական մեկ հանդիպում, յուրաքանչյուրը՝ 2 ժամ
Արժեքը՝ 360 000 դրամ

Ծրագրի ակնկալվող արդյունքները

Ծրագրի շնորհիվ կազմակերպությունը հնարավորություն կունենա.

  • բարձրացնել աշխատակիցների հոգեբանական գրագիտությունն ու ինքնագիտակցությունը,
  • զարգացնել սթրեսային իրավիճակներում ինքնակարգավորման հմտությունները,
  • բարձրացնել մասնագիտական հյուծման վաղ նշանները ճանաչելու կարողությունը,
  • խթանել ինքնախնամքի և մասնագիտական ռեսուրսների պահպանման մշակույթը,
  • նպաստել թիմային հաղորդակցության և հոգեբանական բարեկեցության բարելավմանը,
  • ձևավորել մասնագիտական այրման կանխարգելման նկատմամբ ավելի գիտակից մոտեցում։

Հաճախ տրվող հարցեր

  • Ո՞րն է START և PRO փաթեթների տարբերությունը։
    START-ը 2-ժամյա ինտերակտիվ սեմինար է՝ հուզական այրման և սթրեսի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ PRO-ն 6-ժամյա փուլային ծրագիր է, որը ներառում է անանուն հարցում, դրա արդյունքների վերլուծություն և երեք սեմինար։ Վերջում յուրաքանչյուր մասնակից կազմում է անհատական կանխարգելման պլան։
  • Քանի՞ մասնակից կարող է մասնակցել թրեյնինգին։
    Երկու փաթեթների դեպքում էլ՝ 15-ից 20 մասնակից։
  • Կարո՞ղ է ծրագիրը հարմարեցվել մեր կազմակերպության կարիքներին։
    Այո, փաթեթները կարող են փոփոխվել և հարմարեցվել ըստ կազմակերպության պահանջների։
  • Ինչպե՞ս տարբերել հուզական այրումը սովորական հոգնածությունից։
    Այս հարցին մանրամասն անդրադառնում ենք թրեյնինգի ընթացքում՝ քննարկելով հուզական այրման վաղ նշաններն ու ռիսկի գործոնները։

Թրեյնինգ՝ ձեր թիմի համար

Հոգ տարեք աշխատակիցների հոգեբանական բարեկեցության մասին՝ նախքան հյուծումը կանդրադառնա թիմի արդյունավետության վրա։ Կապ հաստատեք  «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հետ և ընտրեք ձեր կազմակերպությանը համապատասխան փաթեթը։

  • Հեռախոս՝  (+374 10) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14
  • Viber: (+374) 55 58 18 14 ,  (+374) 77 58 18 14 
  • WhatsApp: (+374) 55 58 18 14,  (+374) 77 58 18 14 
  • Էլ. փոստ`   info@hogeban.am

Warning: Undefined variable $aria_req in /home2/hogeban/public_html/wp-content/themes/hogeban_24/comments.php on line 60

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.