Հոգեբանական աջակցության խմբեր

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Արցախում գրանցված «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնը համատեղ կազմակերպում են հոգեբանական աջակցության խմբեր՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար այն անձանց, ովքեր ներգրավված են Արցախից բռնի տեղահանվածների հետ տարվող տարբեր աշխատանքներում՝ կամավորներ, աջակից մասնագետներ, սոցաշխատողներ, հոգեբաններ և այլք։

Մեր աջակցությամբ մասնակիցները հնարավորություն կունենան հոգեբանորեն նախապատրաստվել և աշխատանքից հետո արդյունավետորեն լիցքաթափել առաջացած գերսթրեսային հոգեվիճակները, քննարկել հուզող բոլոր հարցերը։

Հանդիպումները տեղի կունենան ամեն երկուշաբթի ժամը՝ 18։30-ին։ Առաջին հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 16-ին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։ Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/7XMVdmTfSPbhUrPo6

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.