GRADUATE MEETING AND CERTIFICATES

Ավարտվեց «Երեխաների և դեռահասների» հոգեթերապիա տեսագործնական դասընթացը։ Ավարտական հանդիպման ժամանակ ամփոփվեցին դասընթացի մասնակիցնեի կատարած գործնական աշխատանքների արդյունքները։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի փորձառու մասնագետների մասնակցությամբ ծավալված մասնագիտական առողջ քննարկաման ընթացքում մասնակիցները ներկայացրին ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
Հանդիպման ավարտին կենտրոնի հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հ․գ․թ, դասընթացավար Մարիա Թևոսյանը մասնակիցներին հանձնեց վկայականները՝ մաղթելով նոր ձեռքբերումներ։
Շնորհավորում ենք դասընթացին մեծ ոգևորությամբ մասնակցելու և հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Մասնակիցներին ցանկանում ենք նորանոր հաջողություններ և լիահույս ենք, որ ստացած գիտելիքները կծառայեն պրոֆեսիոնալ մասնագիտական գուրծունեություն իրկանացնելուն։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.