Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին, նույն վայրից։
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում հանրապետության լավագույն հոգեբաններից մեկի, բարձր արժեքների տեր, հրաշալի մասնագետի և ՄԵԾ ՄԱՐԴՈՒ՝ մեր բարի, իմաստուն, միշտ ջերմ ու կարեկից Ռուբեն Պողոսյանի մահվան կապակցությամբ․․․
Հունիսի 1-ի կապակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հայտարարում է միջոցառումների շարք՝ նվիրված երեխաներին և նրանց ծնողներին հուզող հարցերի քննարկմանն ու պարզաբանմանը:
Մայիսի 20-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ» սեմինարը։
Մայիսի 13-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ» դասընթացի 1-ին մոդուլի ավարտական հանդիպումը:
Մարտի 30-ին տեղի ունեցավ «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի ավարտական հանդիպումը, որի ժամանակ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ։
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ թրեյնինգի վերջին, ավարտական հանդիպումը։
“ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն է իրականացնում նաև անգլերեն և արաբերեն լեզուներով (հոգեբան-խորհրդատու Իզապէլ Մաթոսեան):
Ապրիլի 5-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում անցկացրեցին ինտերակտիվ պարապմունք 6-րդ դասարանի աշակերտների հետ՝ ՛՛Ինքնավստահ և ագրեսիվ վարք՛՛ թեմայով, ինչպես նաև հանդիպում ունեցան ծնողների և մանկավարժների հետ։
Մարտի 16-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, թրեյնինգավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Սամվել Գևորգյանի անվան համար 189 ավագ դպրոցում անցկացրեցին սեմինար՝ «Հոգեսեռական դաստիարակությունը դեռահասության տարիքում» թեմայով։