Ներառական կրթություն իրականացնող դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում (տեսանյութ)

✅ Դասընթացի նպատակն է աջակցել ներառական կրթություն իրականացնող դպրոցների հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:
Դասընթացի խնդիրները.
📍 Փաստաթղթերի վարման համար անհրաժեշտ հմտությունների մարզում
📍 ԱՈՒՊ–ների և ՄԱԾԱՊ- ների կազմում
📍 Աշխատանքի նպատակից բխող խաղերի, վարժանքների, տեխնիկաների ընտրություն և անցկացում
📍 Դեպքերի քննարկում, վերլուծում և լուծման տարբերակների քննարկում
Թեմատիկ պլան
Տեսական մաս
📍 Ներառական կրթության հիմնական գաղափարախոսությունների, առաքելությունների, արդիականության և նրա իրականացման անհրաժեշտության քննարկում (ՆԿ իրականացման օրենք, միջազգային չափանիշներ, պրոբլեմներ և այլն) – 2 ժամ:
📍 Հիմնական հանդիպող խնդիրների և դրանց առանձնահատկությունների մասին տեղեկատվություն – 2 ժամ:
Գործնական մաս.
✅ Փաստաթղթերի (տարեկան պլան, հաշվետվություն, ԱՈՒՊ – ներ, օրվա պլան, խմբային աշխատանքների անցկացման գրանցատետր, ծնողավարման գրանցատետր, ուսուցիչների հետ անցկացվող կլոր սեղանների գրանցատետր, բմթ նիստերի գրանցատետր) վարման համար անհրաժեշտ հմտությունների, կարողությունների մշակում, զարգացում, մարզում – 6 ժամ:
✅ Խաղերի, վարժությունների, մեթոդիկաների (իմացական ոլորտների զարգացմանն ուղղված, հուզակամային ոլորտի խանգարումների հաղթահարմանն ուղղված, վարքային խանգարումներին ուղղված, ինտելեկտուալ զարգացմանն ուղղված ) անցկացման համար անհրաժեշտ խմբային աշխատանքների իրականացում – 2 ժամ:
✅ Դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մշակում – 4 ժամ:
Դասընթացի մասնակիցներ.
✔ ներառական կրթություն իրականացնող դպրոցների հոգեբաններ
✔ բազմամասնագիտական թիմերի այլ անդամներ
✔ համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողներ
Դասընթացի տևողությունը՝ 16 ակադեմիական ժամ, 8 հանդիպում՝ յուրաքանչյուրը 90 րոպե:
Դասընթացի հեղինակ և վարող՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցի հոգեբան Անի Սարգսյան։
Դասընթացի արժեքը՝ 25 000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ::
Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
☎ Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.