Մասնագիտական ընտրության կարևորության մասին է խոսում հոգեբան Ինգա Մուկուչյանը

«Այգ» -ը, կարևորելով հոգեբանության դերը անհատական, հասարակական և պետական գործունեության արդյունավետության բարձրացման գործում, հավատարիմ մնալով սահմանված նպատակներին, հերթական անգամ ձեռնամուխ է լինում հոգեբանություն մասնագիտության և հոգեբանական գործունեության մասին հասարակության իրազեկվածության աստիճանը բարձացնելու գործին։
 «Փաստինֆո» լրատվական գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է «Այգ» -ի և«Փաստինֆո»-ի համատեղ նախագիծը։ Այսուհետ «Փաստինֆո»-ի յութուբյան ալիքում յուրաքանչյուր շաբաթ կարող եք դիտել «Ներաշխարհ» հաղորդաշարը, որտեղ տարիների փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների հետ կքննարկենք կարևոր և արդի հոգեբանական թեմաներ։
 Հաղորդաշարը մեկնարկում ենք մշտարդի թեմայով՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, որը ներկայացնում է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.