Հոգեբանական հանդիպում՝ “Մանկական վախեր” թեմայով

Փետրվարի 24-ին «Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» դասընթացի մասնակիցները, դասընթացավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, «Բարեկամ» արվեստի անկյունում իրականացրեցին հոգեբանական հանդիպում երեխաների և նրանց ծնողների հետ։

2-րդ միջազգային հեռավար գիտաժողով

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը 2018 թվականի մայիսի 28-30-ը հրավիրում է Ձեզ մասնակցելու 2-րդ միջազգային ՀԵՌԱՎԱՐ գիտաժողովին՝ «21-րդ դարի հոգեբանությունը. տեսություն և պրակտիկա» խորագրով։

Թրեյնինգային պարապմունք թիվ 2 դպրոցում

Դեկտեմբերի 13-ին թիվ 2 ավագ դպրոցում կայացավ թրեյնինգային պարապմունք 10-րդ դասարանի աշակերտների հետ «Ճանաչենք մեր հույզերը» թեմայով և սեմինար-քննարկում մանկավարժական անձնակազմի հետ «Մասնագիտական սթրեսի հաղթահարում» թեմայով: 

«Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինար

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինարը, որը վարում էր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը։

Միջազգային գիտաժողով

2017 թ․ հոկտեմբերի 27-29 Յարոսլավլ քաղաքում տեղի է ունենալու «XXI դարի հոգեբանություն» խորագրով 18-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի 25-ամյակին։

Կենտրոնում արձակուրդ է

Օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արձակուրդ է: