Հոդվածներ

Սերունդների տրանսգեներացիոն կապերի ֆենոմենը

Ցանկացած մասնագետ իր պրակտիկայում հանդիպում է այնպիսի բարդ դեպքերի, որոնք դասական տեսությունները մինչև վերջ չեն բացահայտում և մեկնաբանում: Իսկ երբ խոսքն անգիտակցականի մասին է, այստեղ արդեն ամեն ինչ ավելի բարդ է դառնում:

Իրավունքը քոնն է (հաղորդաշար)

”Հ3” հեռուստաընկերության ՛՛ԻՐԱՎՈՒՆՔԸ ՔՈՆՆ Է՛՛ հաղորդաշարի հյուրն է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Էմմա Արզիևան: Հաղորդման թեման է “Կանանց իրավունքները”:

Ի՞նչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը

ՆԼԾ նպատակն է մարդկանց տալ վարքի ավելի շատ տարբերակներ: Ինչ-որ բաներ անելու համար միայն մեկ ձևին տիրապետելը առհասարակ ընտրության բացակայություն է: Երբեմն այդ ձևը կաշխատի, երբեմն` ոչ, այնպես որ, միշտ կլինեն իրավիճակներ, որոնք դուք ի վիճակի չեք լինի հաղթահարել:

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ընտրել հոգեբան», կամ «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ ինչի՞ց սկսել», «Ինչպե՞ս իմանամ, որ հոգեբանն է լավ, որը վատ» և այլն: Հոգեբան ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերին…

Արտ-թերապիան որպես ստեղծագործական որոնում

Յուրաքանչյուր մարդ յուրովի է պատասխանում իր առջև ծառացած հավերժական հարցերին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ես, ի՞նչ է աշխարհը, որում ապրում եմ ես»: Ստեղծագործությունը այն ուղին է, որտեղ փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արարման պահի ապրումները տալիս են ուժ` խոչընդոտները հաղթահարելու, ներքին ու արտաքին կոնֆլիկտները լուծելու համար:

Ռուբեն Պողոսյան. «Ջազն օգնում է ազատվել սթրեսից»

«Հանգստյան օրերը սթրեսածին են: Այն օրերին, երբ մարդը զբաղված չի, սթրեսի է ենթարկվում: Ըստ Ֆրանսիայում անցկացված հետազոտության՝ կիրակի օրերին ինքնասպանությունները շատանում են: Սա խոսում է այն մասին, որ սթրեսը դատարկության հետեւանք է, երբ մարդը չգիտի՝ ինչ անել»:

Հոգեկանի ուսումնասիրության մեթոդների հարցի շուրջ

Այսօր մոռացության է մատնվել հոգեբանության մեջ մի մեթոդ, որն անցյալ դարում մեծ համբավ ուներ: Ժամանակին այն առաջադրել էր բուլղարացի գրականագետ, հոգեբան Օրնաուդովը: Այդ մեթոդը կոչվում էր «Կենսագրական տվյալների և արխիվային փաստաթղթերի հոգեբանական վերլուծության մեթոդ», «էպիստոլյար» նյութերի վերլուծություն: