Վերժինե Տեր-Գասպարյան

Վերժինե Տեր-Գասպարյան

Կլինիկական հոգեբան , թրեյնինգավար
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա, աշխատում է դեռահասների ( 12 տարեկանից սկսած) և չափահաս անձանց հետ: Աշխատում է այնպիսի կլինիկական դեպքերի հետ ինչպիսիք են `

  • Ապաթիա, հետաքրքրությունների կորուստ
  • Անկառավարելի հույզեր և զգացմունքներ
  • Վախեր, տագնապ, ֆոբիաներ
  • Շփման դժվարություններ
  • Վարքային և հարմարվողականության խնդիրներ
  • Սթրես, դեպրեսիա
  • Կախվածություններ (ալկոհոլային, խաղային, թմրանյութերից կախվածություն)

Խորհրդատվություն է իրականացնում հայերեն և ռուսերեն լեզուներով:

Վերժինե  Տեր-Գասպարյանը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում է նաև «Պարաշարժողական թերապիա» թրեյնինգը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2012-2014 թթ. ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /մագիստրատուրա/, մասնագիտացումը` կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
2007-2010 թթ. ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /բակալավրիատ/

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2020թ –ից առ այսօր  ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն» ՓԲԸ, կլինիկական-հոգեբան
2017-2020 թթ. «Հանրային  տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, հոգեբան
2017 թ-ից առ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն, հոգեբան-խորհրդատու, թրեյնինգավար
2015 -2018 թթ․ ՀՀ ԱՆ «Կախվածությունների ազգային կենտրոն» (ՓԲԸ), հոգեբան-խորհրդատու
2014 թ-ից առ այսօր ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության  կենտրոն (ՓԲԸ), կլինիկական հոգեբան
2012 -2014 թթ․ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն, պարաշարժողական թերապիայի թրեյնինգավար

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  • 2022թ. սեպտեմբերի 26-29-ը/ մասնակցություն   «Դիսպանսեր հսկողության և բուժման նկատմամբ պացիենտների հակվածության ռիսկերի կանխարգելումը՝ որպես հետազոտության մասնակից երկրներում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեթոդ» թեմայով համաժողովին, ք.Մոսկվա։
  • Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, «Դատա-հոգեբանական փորձաքննության  հիմունքներ» կատարելագործման  դասընթացներ /մասնակցություն  դատա-հոգեբանական  փորձաքննություններին՝ որպես փորձագետ,  մասնակցություն զորակոչային և նախազորակոչային տարիքի արական սեռի անձանց փորձաքննությանը/
  • 2010-2017    ԵՊՀ  Կիրառական  հոգեբանության կենտրոնի կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական թրեյնինգներ

2021թ.  հոկտեմբերի  4-7/ մասնակցություն   «Դիսպանսեր  հսկողության  և  բուժման նկատմամբ  պացիենտների  հակվածության ձևավորումը` որպես հետազոտության մասնակից  երկրներում  ՄԻԱՎ վարակի կանխարգելման  մեթոդ»  թեմայով  զեկույց , ք.Մոսկվա:

Նաև  այլ  մասնակցություններ միջազգային և տեղական մասնագիտական սեմինարներին,  կոնֆերանսներին, ուսուցումներին  և  վերապատրաստումներին:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ