Մասնագիտական կողմնորոշման գործընթացում կիրառվող արդյունավետ մեթոդիկա է Պրոֆեսիանսը: Այս մեթոդիկան մշակել է պրոֆեսոր Պրյաժնիկովը, ով հիմնվել է հոգեբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե.Կլիմովի գաղափարների վրա:
Պրոֆեսիանսը քարտային խաղ-խորհրդատվություն է, որը խթանում է դպրոցականի հետաքրքրությունը մասնագիտությունների աշխարհի նկատմամբ: Պրոֆեսիանսն ունի հետազոտական և տեղեկատվական ֆունկցիա: Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:
Պրոֆեսիանսը արդյունավետ միջոց է այն մարդկանց համար, ովքեր պետք է ընտրեն մասնագիտություն կամ նեղ մասնագիտացում, ուզում են ստանալ լրացուցիչ կրթություն կամ ցանկանում են փոխել արդեն ձեռք բերված մասնագիտությունը: Ծառայությունից կարող են օգտվել 12 տարեկանից սկսած անձինք:
Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՊՐՈՖԵՍԻԱՆՍԸ`
- Այն հնարավորություն է ընձեռում առավել խորքային ծանոթանալ գոյություն ունեցող մասնագիտությունների հետ, հասկանալ, թե ինչ բաղկացուցիչներից է կազմվում այս կամ այն մասնագիտությունը, և ինչ պահանջներ է ներկայացնում անձին:
- Ծառայություն ստացողը հոգեբանի հետ համատեղ կարող է կազմել իրեն առավել համապատասխան մասնագիտության/ների պատկերը:
- Այն նպաստում է դեռահասի ինքնաճանաչմանը, սահմանում է, թե ինչպիսի որակներ կամ ընդունակություններ են հարկավոր զարգացնել` մասնագիտության մեջ լիարժեք ինքնակատարելագործվելու համար:
Մեթոդիկան ներառում է 45 երկկողմանի գունավոր քարտեր, որոնք կազմում են հինգ խումբ և բնութագրում են մասնագիտական գործունեությունը` աշխատանքի նպատակների, առարկաների, միջոցների, պայմանների և հատուկ պայմանների ձևով: Խորհրդատվությունը տևում է 40 րոպեից մինչև 1ժամ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում այս մեթոդիկայով աշխատում են փորձառու հոգեբաններ, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի «Թեստավորման և զարգացման հումանիտար տեխնոլոգիաների» մասնագիտական կողմնորոշման մասնագետների կողմից:
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։