Հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորում

Գրանցվել խորհրդատվության

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործում է հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման “Bio-feedback” կաբինետ, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է դառնում իրականացնել տարբեր հոգեմարմնական խանգարումների և հոգեբանական խնդիրների շտկում, ինչպես նաև կազմակերպել ակտիվ նյարդավերականգնողական գործընթաց մի շարք հիվանդություններից հետո:

«Bio-feedback» թերապիան կամ «կենսաբանական հետադարձ կապ» թերապիան հիմնված է հոգեբանական աշխատանքի միջոցով  օրգանիզմի ֆիզիոլոգիական տարբեր գործառույթների ինքնակարգավորման հմտությունների զարգացման վրա։

Bio-feedback թերապիան կամ կենսաբանական հետադարձ կապի պրոցեդուրաները իրականացվում են «ֆիզիոլոգիական հայելու» սկզբունքով՝ թույլ տալով ուղղակիորեն տեսնել և զգալ ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությունները: Այս գործընթացում մեծ դեր է խաղում ինքնակառավարման սկզբունքը։ Մարդն ակտիվորեն մասնակցում է իր օրգանիզմի ցուցանիշների կարգավորմանը, ինչն էլ նպաստում է դրանց ռեզերվների բացահայտմանն ու դրսևորմանը։ Նա սովորում է գիտակցաբար կառավարել իր հույզերը, զարկերակի աշխատանքը, արյան ճնշումը, մարմնի ջերմությունը, շնչառությունը, սովորում է առավելագույն չափով հասնել ռելաքսացիայի, մեղմացնել ցավը, բարձրացնել աշխատունակությունը և, որպես արդյունք, լավացնել կյանքի որակը:

Կենսաբանական հետադարձ կապի (Bio-feedback) թրեյնինգները կիրառվում են թե՛ որպես ինքնուրույն վերականգնողական թերապիա, և թե՛ որպես հոգեբանական շտկման մեթոդների արդյունավետությունը բարձրացնող հավելյալ պրոցեդուրա։

Bio-feedback մեթոդը, որպես հավելյալ ոչ դեղամիջոցային թերապիա, կիրառվում է հետևյալ դեպքերում՝ բերելով դեղամիջոցների օգտագործման զգալի կրճատման.

  • հիպերտոնիկ հիվանդություն
  • միգրեն, լարվածության գլխացավեր, ցավային համախտանիշներ
  • քնի խանգարումներ
  • նևրոտիկ խանգարումներ, նևրոզներ
  • շնչառական համակարգի քրոնիկական օբստրուկտիվ խանգարումներ
  • բրոնխիալ ասթմա
  • ծայրամասային անգիոսպազմ, Ռեյնոյի համախտանիշ
  • ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներ
  • գանգուղեղային վնասվածքների հետևանքների շտկում, և այլն

Կլինիկական խանգարումների շտկումը իրականացվում է բուժող բժիշկի թույլտվության և վերահսկման պարագայում։

Կենսաբանական հետադարձ կապի պրոցեդուրաների համակցված կիրառումը բարձրացնում է հոգեթերապիայի արդյունավետությունը հետևյալ դեպքերում`

  • սթրեսային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, քրոնիկական սթրես
  • վախեր, տագնապային վիճակներ, կպչուն մտքեր
  • դիստիմիա (մեղմ ընկճախտ)
  • քրոնիկ հոգնածություն
  • կախվածություններ
  • ուշադրության դեֆիցիտի համախտանիշ, ուսուցման դժվարություններ երեխաների և դեռահասների մոտ, և այլն։

Bio-feedback մեթոդի կիրառումը թրեյնինգային գործընթաց է, որի տևողությունը 10-17 պարապմունք է` պայմանավորված մարդու մոտիվացիայով, ընկալունակությամբ, ախտանիշների ծանրության աստիճանով: Յուրաքանչյուր պրոցեդուրայի տևողությունը 30-40 րոպե `կախված ընտրված թերապևտիկ ծրագրից:

Կենսաբանական հետադարձ կապի թրեյնինգներն ունեն որոշակի հակացուցումներ, այդ թվում` մարմնական և ինֆեկցիոն հիվանդությունների սուր փուլ, էպիլեպսիա, սուր փսիխոզի վիճակ, արտահայտված մտավոր հետամնացություն։ Առանձին հակացուցումներ կան նաև որոշակի պրոցեդուրաների համար։


«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում “Bio-feedback” մեթոդով աշխատում են հետևյալ մասնագետները՝

DSCN2064 IMG_0118
 Գայանե Գուսիկյան Սերգեյ Ղասաբյան

Մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք տվյալ խնդրի/խնդիրների հետ աշխատող համապատասխան մասնագետի մոտ:

«BIO-FEEDBACK» թրեյնինգների արժեքին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում` «BIO-FEEDBACK» ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ:  

Աշխատանքային օրեր`  երկուշաբթիից շաբաթ, ժամը10:00 – 21:00-ն 

Ոչ աշխատանքային`  կիրակի