ՀՈԳԵՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դասընթացի նպատակն է  հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:

Դասընթացի բովանդակությունը`

  • Հոգեսեռական զարգացում, փուլերը, դերը անձի ձևավորման հարցում: Սեռական նույնացում: Սեռադերային վարք: Վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ:
  • Հոգեսեռական զարգացման խանգարումներ: Վաղաժամ հոգեսեռական զարգացում: Սեռադերային վարքի խանգարումներ: Սեռական նույնացման խանգարումներ: Մաստուրբացիան մանկական և դեռահասության տարիքում: Սեռական ֆանտազիաներ, վաղ սեռական կյանք, հղիություն դեռահասության տարիքում: Դեռահասական համասեռամոլություն:
  • Սեռական դաստիարակության փուլերը: Սեռական դաստիարակությունը նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքում: Դեռահասություն, սեռական հասունացում:
  • Ինչպե՞ս պատասխանել երեխաների հարցերին սեռերի և սեռական հարաբերությունների վերաբերյալ:
  • Կանացիություն և առնականություն: Կանացիության և սեռականության խնդիրների վերլուծություն “Էրոս և Փսիխե” առասպելի միջոցով:
  • Առաջին սեր, դեռահասների, պատանիների նախապատրաստումը ընտանեկան կյանքին:

Դասընթացը նախատեսված է ծնողների, մանկավարժների, դաստիարակների, հոգեբանների, բժիշկների, սոցիալական աշխատողների և երեխաների հետ աշխատող այլ անձանց համար:

Կիրառվող մեթոդները` ազատ դասախոսություն, քննարկում, անձնական և մասնագիտական փորձի վերլուծություն, հոգեբանական վարժություններ, խաղեր, աշխատանք փոքր խմբերով և զույգերով:

Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Դասընթացի տևողությունը և ժամաքանակը` 1 ամիս,  8  հանդիպում, շաբաթական 2 անգամ, ընդամենը` 16 ժամ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.