ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԻՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

“Հոգեթերապևտիկ խորհրդատվություն”

հոգեբանական աշխատանքի կազմակերպման եվ հոգեբանի անձի զարգացման դասընթաց

  1. Խորհրդատվության ընթացքում հոգեթերապևտիկ հարաբերությունների հաստատում
  2. Այցելուի խնդիրների, անձի, ռեսուրսների ուսումնասիրություն եւ գնահատում
  3. Մասնագիտական որոշումների կայացում, ցուցումներ, հակացուցումներ, հոգեթերապևտիկ գործընթացի կազմակերպում, հոգեթերապիայի եւ ֆարմակոթերապիայի զուգակցում
  4. Հոգեբանի անձի դերը գնահատման եւ թերապիայի գործընթացում

Դասընթացի նպատակն է՝  խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:

Պարապմունքների ընթացքում սովորողները փորձառու հոգեբանի ղեկավարությամբ կիրականացնեն ինքնաճանաչման, ինքնավերլուծության, հոգեբանական երևույթների և իրավիճակների վերլուծությանն ու վերափոխմանն ուղղված գործունեություն` պրակտիկայում կիրառելով ստացված գիտելիքները: Կիրականացնեն համաշխարհային հոգեբանական պրակտիկայում հայտնի դեպքերի, ինչպես նաև դասընթացի հեղինակի պրակտիկայից վերցրած կլինիկական դեպքերի վերլուծություն: Կիրականացնեն հոգեբանական խաղեր, վարժանքներ, հոգեբանական աշխատանքում դժվար իրավիճակների մոդելավորում:

Դասընթացի արդյունքում սովորողները ձեռք կբերեն հոգեբանական օգնության անհրաժեշտությունը, նպատակահարմարությունն ու ուղղվածությունը վերլուծելու և հասկանալու, անձի վիճակը, խնդիրները և փոփոխության հնարավորությունները հետազոտելու և գնահատելու, հոգեբանական աշխատանքում խնդիրները բացահայտելու և լուծելու, խորհրդատվության գործընթացը գրագետ կազմակերպելու հմտություններ:

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1

Հոգեբանական խորհրդատվության կազմակերպման հմտություններ

  • Հոգեբան խորհրդատուի անձին և մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ: Սուպերվիզիա:
  • Հոգեբանական խորհրդատվության էթիկական և իրավական հարցեր:
  • Հոգեթերապևտիկ հարաբերությունների կառուցումը և առանձնահատկությունները: Հոգեթերապևտիկ ալյանս, կոնտրակտ, պայմանագիր, հարաբերությունների սահմանները: Այցելուի մոտիվացիա, գանգատներ, հայտի ձևակերպում:
  • Հոգեբանական խորհրդատվության գործընթացի փուլերը: Առաջին հանդիպման կառուցվածքի վերլուծությունը: Հոգեբանական խորհրդատվության ընթացքում որոշումների կայացում: Այցելուի ուղղորդում այլ մասնագետի մոտ:
  • Հոգեբանական խորհրդատվության ընթացքում կիրառվող հոգեբանական մեթոդները: Հոգեբանական զրույց, անամնեստիկ զրույց, անկետաների, թեստերի կիրառությունը:
  • Հարցադրումներ կատարելու, դիտողունակության, էմպաթիկ լսելու, իրավիճակը բազմակողմանիորեն վերլուծելու և հասկանալու, խորհրդատվության գործընթացում ռեֆլեքսիայի, հոգեբանական խնդիրների ձևակերպման, վարկածների առաջադրման և ստուգման, մեկնաբանություններ կատարելու և այլ հոգեբանական տեխնիկաների կիրառության հմտությունների մարզում:
  • Կլինիկական դեպքերի, ֆիլմերի վերլուծություն:

Մոդուլ 2

Հոգեախտորոշումը հոգեբանական խորհրդատվության պրակտիկայում

  • Անձի կառուցվածքի մոդելները հոգեբանության մեջ: Հոգեկանի և մարմնի փոխազդեցությունը, փսիխոսոմատիկա, սոմատոփսիխիկա:
  • Ընտանեկան հարաբերությունների դերը անձի ձևավորման, նրա խնդիրների առաջացման և փոփոխությունների հարցում: Տրանսգեներացիոն գործոնի դերը հոգեբանական և հոգեսոմատիկ խնդիրների հարցում:
  • Նորմայի և պաթոլոգիայի հասկացությունը: Հոգեկան առողջության չափանիշները:
  • Հիվանդության մոդելը կլինիկական հոգեբանության մեջ: Էթիոլոգիա:
  • Ախտորոշման տարբեր մոդելների /բժշկական, հոգեբանական, հոգեվերլուծական/ կիրառությունը հոգեբանական խորհրդատվության մեջ:
  • Անձի տիպի և կառուցվածքի, ախտանիշների գնահատման և վերլուծության հիման վրա առկա խնդիրների, խանգարումների գնահատում, այցելուի փոփոխությունների հնարավորության և աստիճանի կանխատեսում, հոգեթերապևտիկ միջամտության ուղղվածության ընտրություն:
  • Կլինիկական դեպքերի վերլուծություն

Մոդուլ 3 /արդյունքների ամրապնդում/

Նախատեսված է սուպերվիզիաների և մասնակիցների
անհատական աշխատանքների քննարկման համար:

Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Ծրագրի ընդհանուր ժամաքանակը 40 ակադեմիական ժամ, 2.5 ամիս:

Առաջին մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 1ամիս, շաբաթական 2 անգամ, 8 հանդիպում /16 ակադեմիական ժամ/:

Երկրորդ մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 1 ամիս, շաբաթական 2 անգամ, 8 հանդիպում /16 ակադեմիական ժամ/:

Երրորդ մոդուլի տևողությունը 4 հանդիպում, 8 ժամ։

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.