Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար
Մասնակցելով դասընթացին, Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ հոգեբանության նորագույն հետազոտություններին, ճանաչել հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով իրականացնել ինքնաճանաչում, ստանալ հուզող հարցերի պատասխանները, բացայատել մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացի բովանդակությունը
- Հոգեբանական ուսումնասիրման մեթոդներ` գիտափորձ, դիտում, թեստեր, հարցազրույց և այլն:
- Հոգեկան գործընթացներ` ուշադրություն, զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն:
- Հոգեվիճակներ` սթրես, տագնապ, վախեր և այլն:
- Հոգեկան հատկություններ` բնավորություն, խառնվածք, ընդունակություններ:
- Մարդու վարքի դրդապատճառները:
Դասընթացի տեխնիկաներ` քննարկում, տեսանյութերի դիտում, իրավիճակների և օրինակների վերլուծություն, հոգեբանական թեստավորում, բանավեճ:
Դասընթացի վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Դասընթացը հնարավոր է անցկացնել նաև օնլայն։
Դասընթացի տևողությունը` 10 հանդիպում` 20 ակադեմիական ժամ, շաբաթական 1 կամ 2 անգամ, 1.5 ժամ:
Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: