Սեր, հարաբերություններ, հոգեթերապիա
Տարածված տեսակետներ կան, որ հստակ նշում են մի իրադարձության պատճառահետևանքային կապը մարդու հոգեկան աշխարհի վրա, ըստ հոգեբանի՝ հնարավոր չէ հայրուր տոկոսով ասել, որ եթե այսպես է եղել, հետագայում մարդը այսպիսին կդառնա: Բոլորին մեկ արկղում խցկելը, նույն կերպ դատելը բոլոր դեպքերում նշանակում է մերժել ներաշխարհը: «Միշտ պետք է գալ վերջից, եթե մարդն իրեն այսպես է պահում, ուրեմն հնարավոր է պատճառը փնտրենք անցյալում կատարված իրադարձությունների մեջ, բայց դա էլ ճիշտ չէ, որովհետև կա այդ երրորդը՝ ներաշխարհը, որի մեջ բեկվում են այդ սոցիալական բոլոր ազդեցությունները: Դրանք տարբեր կերպ են բեկվում, տարբեր կերպ են արտացոլվում և տարբեր կերպ են բյուրեղացվում»,-ավելացնում է Մանե Հակոբյանը
«Ներաշխարհ» հաղորդաշարը «Այգ» -ի և«Փաստինֆո»-ի համատեղ նախագիծն է։ Հաղորդաշարի ընթացքում տարիների փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների հետ քննարկում ենք կարևոր և արդի հոգեբանական թեմաներ։