Օնլայն խորհրդատվություն

Օնլայն խորհրդատվությունն այժմ լայնորեն տարածված խորհրդատվական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս այցելուին, անկախ իր գտնվելու վայրից, կապ հաստատել հոգեբանի հետ և իրականացնել խորհրդատվական ամբողջական գործընթաց:

Խորհրդատվության անցկացման այս ձևաչափն ունի միայն իրեն հատուկ  առանձնահատկություններ և առավելություններ՝

  • Գաղտնիության ապահովման բարձրագույն մակարդակ;
  • Այցելուի մոտ անվստահություն և ամոթխածություն առաջացնող գործոնների բացակայություն;
  • Տարածությունների և հեռավորության հաղթահարում: Եթե այցելուն ապրում է այլ քաղաքում, երկրում կամ ունի ֆիզիկական խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա տեղաշարժի հնարավորությունը,  ապա այցելուն կարող է առանց լքելու իր գտնվելու վայրը /տունը կամ աշխատանքի վայրը/  այցելել հոգեբանի աշխատասենյակ: Ինչպես նաև այցելուն հարկադրված չի լինի դադարեցնել խորհրդատվական գործընթացը կամ փոխել մասնագետին տեղափոխությունների ժամանակ /բնակության վայրը փոխելիս, աշխատանքային գործուղումների և այլնի դեպքում/:
  • Հանդիպումների ժամանակացույցի ճկունություն:

Մեր մասնագետների կողմից իրականացվող ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ից օգտվում  են աշխարհի տարբեր երկրներում բնակվող այցելուներ, այդ թվում՝ Ռուսաստանի  Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ուկրաինայում,  Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Վրաստանում,  Ճապոնիայում, Հունաստանում, Շվեդիայում, Դուբայում (ԱՄԷ), Լեհաստանում, Կանադայում, Նորվեգիայում, Անգոլայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում, Չինաստանում:

Օնլայն խորհրդատվությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն,  անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով, և օգտվողների աշխարհագրությունը  շարունակվում է ընդլայնվել:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում օնլայն խորհրդատվություն իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Մարիա Թևոսյան Անահիտ Շահատունի Գոհար Լևոնյան Ինգա Մուկուչյան
Գայանե Գուսիկյան Մարգարիտա Սաղաթելյան Վանանե Միրզոյան Նելլի Զարգարյան
Նաիրա Մարտիրոսյան Հայկ Խաչիկյան Իզապէլ Մաթոսեան Անուշ Նիկոլյան
Իվետա Ավետիսյան Հասմիկ Թանգյան Թալին Միրզախանյան Անի Բուդաղյան
Դիանա Գալստյան Շուշաննա Հովհաննիսյան Ամիր Ղալէ Նաիրա Հարոյան
Հրաչյա Շահինյան Լիանա Վարդանյան

Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել։


Viber: (+374) 95 51 51 55 , (+374) 55 58 18 14

WhatsApp: (+374) 95 51 51 55,   (+374) 55 58 18 14

Skype  login: ayg.hogeban

Email: info@hogeban.am