«ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ» դասընթացի II մոդուլ

Հրավիրում ենք մասնակցելու «Հոգեվերլուծության տեխնիկա և պրակտիկա» դասընթացի II մոդուլին՝ «Պատկերներն ու խորհրդանիշները հոգեվերլուծական աշխատանքում», որը տեղի կունենա «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում:
Աշխատանքը ընթանալու է երկու օր: Ընդհանուր տևողությունը 14 ակադեմիական ժամ:
Առաջին օրվա թեման – Պատկերների և խորհրդանիշների վերլուծությունը առասպելներում, հեքիաթներում, առակներում: Այլախոսությունը /մետաֆորա/ և խորհրդանիշների բազմանշանակությունը: Առասպելները՝ որպես անգիտակցականի ճանաչման խորհրդանշական հայելի: Էդիպի, Նարգիզի և այլ առասպելների վերլուծություն: Ժամանակակից մարդու խնդիրների վերհանումն ու քննարկումը առասպելների օրինակով: Հեքիաթները՝ որպես անձնային աճի խորհրդանիշ: Մետաֆորան կլինիկական պրակտիկայում, օրինակների քննարկում:
Երկրորդ օրվա թեման- Հոգեվերլուծական աշխատանք երազների հետ: Երազները՝ որպես արքայական ճանապարհ դեպի անգիտակցական: Զ.Ֆրեյդ Երազների ուսումնասիրման և մեկնաբանման մեթոդները: Հոգեվերլուծական և յունգյան մոտեցումների համեմատությունը: Երազակազմության մեխանիզմները: Կրկնվող երազներ և մղձավանջներ: Երազներում հոգեկան տարբեր մակարդակների դրսևորումը՝ անհատական պատմություն, ընտանեկան, արքետիպային մակարդակներ: Երազները կլինիկական պրակտիկայում: Կլինիկական դեպքերի և մասնակիցների ներկայացրած օրինակների վերլուծություն:
 
Դասընթացը վարում է կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հ․գ․թ․ Մարիա Թևոսյանը։
Դասընթացի մասնակիցներին կտրվեն վկայականներ։
Արժեքը՝ անհատական հայտը 10 000 դրամ, խմբային հայտերի դեպքում 60 000։
Շտապեք գրանցվել, տեղերը սահամանափակ են։
Գրանցման հեռախոսահամարներ՝ 093 35 74 44
010 58 18 14, 096 58 18 14, 077 58 18 14
Հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 41/11