«Սննդային վարքի խանգարում» սեմինար
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում սույն թվականի մայիսի 2-ին կանցկացվի «Սննդային վարքի խանգարում» թեմայով սեմինար։
Սմինարի ընթացքում քննարկվող հարցերն են՝
- Ի՞նչ է ՍՎԽ֊ն։
- Որո՞նք են ՍՎԽ֊ի տեսակները։
- Ինչպե՞ս հասկանալ, որ անձի մոտ կա ՍՎԽ։
- Որո՞նք են ՍՎԽ առաջացման պատճառները։
- Որո՞նք են հաղթահարման ուղիները։
Այս սեմինարը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է նշված թեման։
Սեմինարավար՝ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար հ․գ․թ․ Վանանե Միրզոյան
Անցկացման օր և ժամ՝ 02․05․2023 թ․, ժամը՝ 18։00֊ 20։00
Անցկացման հարթակ՝ ZOOM
Վճարը՝ 4000 դրամ
Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է նախորոք գրանցվել։ Գրանցվելու համար կարող եք զանգել՝ (093) 35 74 44 հեռախոսահամարով