Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ավարտվեց «Գեշտալտ թերապիայի հիմունքները» դասընթացը։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ավարտվեց «Գեշտալտ թերապիայի հիմունքները» դասընթացը։
Դասընթացի վարող, հ․գ․թ․ Վանանե Միրզոյանը մասնակիցներին է ներկայացրել գեշտալտ թերապիայի ստեղծման պատմությունը, հիմնական դրույթները, տեխնիկաները, «Self» տեսությունը, դրա գործառույթները, կոնտակտի խզման մեխանիզմները։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բևեռականության հետ իրականացվող աշխատանքին և սեռականության հետ կապված խնդիրներին։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դասընթացի վարող Վանանե Միրզոյանը մասնակիցերին հանձնեց վկայականները։ Ուրախ ենք նոր գիտելիքներով ու հմտություններով հարստացնել մարզերի երիտասարդներին, որ ձգտում ունեն կրթվել, նորը սովորել, վարպետանալ իրենց գործում։ Մենք շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում ստացած գիտելիքների ակտիվ կիրառում։