Պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդի սերտիֆիկացված հոգեթերապևտ, գործնական հոգեբանության և անձնային աճի ոլորտի թրեյներ, սերտիֆիկացված լայֆ-քոուչ
Հոգեբանական գիտությունների թեկնածու

Տարաս Վավրիկ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդի սերտիֆիկացված հոգեթերապևտ (Վիսբադեն, Գերմանիա), գործնական հոգեբանության և անձնային աճի ոլորտի թրեյներ, սերտիֆիկացված լայֆ-քոուչ: Հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի ուղեցույց (mhGAP)՝ հոգեկան, նյարդաբանական և նյութերի օգտագործմամբ պայմանավորված խանգարումների դեպքում» ծրագրի սերտիֆիկացված թրեյներ:

Մասնագիտացում և փորձ.

  • Հոգեբանական խորհրդատվություն (2002 թ.-ից)
  • Հոգեբանական առարկաների դասավանդում (2000 թ.-ից)
  • Անձնային աճի թրեյնինգների անցկացում (2006 թ.-ից)
  • Անձնային զարգացման քոուչինգ (2011 թ.-ից)

Հեղինակային ծրագրեր.

Հանդիսանում է հետևյալ թրեյնինգային դասընթացների հեղինակը.

  • «Հոգեսոցիալական աջակցության հիմունքները»
  • «Հակասթրես՝ ուղի դեպի հաջողություն»
  • «Մեդիտացիա՝ ներքին ազատություն»
  • «Դիվանագետի արդյունավետ հաղորդակցություն»
  • «Դիվանագետի արդյունավետ բանակցային գործունեություն»
  • «Գործնական հոգեբանություն» և «Ազդեցության հոգեբանություն» հեղինակային դասընթացների հեղինակ և դասախոս:

Կապը Հայաստանի հետ.

Տարաս Վավրիկը շատ է սիրում հայ ժողովրդի մշակույթը և ջերմ զգացմունքներ է տածում Հայաստանի հանդեպ: 2014-2015 թվականներին բնակվել է Հայաստանում և աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու ու գործնական հոգեբանության թրեյներ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում (ք. Երևան), որի հետ շարունակում է համագործակցել առցանց ձևաչափով:

Ներկայումս Տարասը բնակվում է Ֆրանսիայում, իրականացնում է խորհրդատվություններ և անցկացնում թրեյնինգներ առցանց՝ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.