Իրականացնում է անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա վաղ մանկական տարիքի, երեխաների, դեռահասների և չափահաս մարդկանց հետ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Իրականացնում է նաև մարդկային ռեսուրսների ընտրության, տեղաբաշխման և աշխատակիցների ադապտացիային ուղղված աշխատանքներ:
Պարբերաբար մասնակցում է միջազգային և տեղական մասնագիտական գիտաժողովների, սեմինարների, ուսուցումների և վերապատրաստումների:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
| 2005-2007 թթ. | ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետ
Հոգեբան՝ մագիստրոսի աստիճան |
| 2001-2005թթ. | Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժին
Հոգեբան՝ բակալավրի աստիճան |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
| 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը | Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ՄԱԿ-ի ծրագիր. անհատական հոգաբանական օնլայն խորհրդատվություն |
| 2016թ.-ից մինչև այսօր | «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում` որպես հոգեբան-խորհրդատու և հոգեթերապևտ |
| 2022- 2023թթ․ | «Հովսեփյան գիտակրթական կենտրոն»` որպես հոգեբան |
| 2017-2020 թթ. | «Սմարտ Ստարտ» միջազգային նախակրթարանում` որպես հոգեբան |
| 2007- 2015 թթ. | Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ում՝ որպես բժշկական հոգեբանության դասախոս |
| 2007 -2019 թթ. | «Կանաչ Հարկ ծիածանային պարտեզ» երեխաների վաղ մանկական սոցիալականացման կենտրոնում՝ որպես հոգեբան |
| 2011-2012 թթ. | «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մարդկային ռեսուրսների մասնագետ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
| 2023 թ․ -ից մինչ օրս | Հոգեվերլուծական հոգեթերապիայի հայկական միության անդամ |
| 2014 թ․ -ից մինչ օրս | Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ |
| 2007 -2017թթ․ | «Ֆրանսուազա Դոլտո Յամուշ Կորչագ» ՀԿ անդամ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Մասնակցություն մի շարք միջազգային գիտաժողովների և տեսագործնական սեմինարների Հայաստանում և Եվրոպայում:
- 2009թ․, հոկտեմբերի 29-3-ը, – «Հոգեբուժության զարգացումը Ֆրանսիայում» խորագրով դասընթաց՝ Լիոնի Վինաթիե հոգեբուժական կլինիկայի մասնագետների կողմից։
- 2011 թ․, ապրիլի 11-22-ը – «Հոգեկան հիվանդությունների վերաբերյալ լրացուցիչ դասընթացներ»՝ Լիոնի Վինաթիե հոգեբուժական կլինիկայի մասնագետների կողմից:
- 2014թ․, հուլիս 20-22 – «Հայկական ցեղասպանություն. Տրանսմիսիա և անցումային գործընթացները հարյուր տարի անց» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը Հայաստանում:
- 2014թ․, հոկտեմբեր – «Նորածինների, վաղ մանկական տարիքի երեխաների և դեռահասների մարմնական և հոգեկան խնամքին» նվիրված գիտաժողով Հայաստանում:
- 2016 թ․ փետրվարի 18՝ «ԱրԲես» Առողջապահական Կենտրոնի կողմից կազմակերպած դասընթաց «Աուտիզմ և հոգեվերլուծություն. շփման կետեր» թեմայով, դոկտոր Անժելա Վարդանյան, դոկտոր Պատրիկ Քեվին, դոկտոր Արման Բաբլոյան
- 2016թ․, հունիս Փարիզ – Պիեռ Մարտիի անվան հոգեսոմատիկ ինստիտուտի ամառային դպրոցի մասնակցություն «Հոգեսոմատիկ խանգարումներ» թեմայով:
- 2016թ․, հոկտեմբեր – Մանկական բժիշկների հայկական ասոցացիա, «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքի բուժման ընթացքում»:
- 2016 թ․ հոկտեմբեր 25-26՝ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված Մաստեր Կլաս updates in Mental Health Հոգեթերապևտիկ մոտեցուների ընրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների բուժման ընթացքում, շնորհվել է 4 ՇՄԶ գործնական կրեդիտ
- 2017թ. փետրվար 23, 24 – ՀՀԱ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթաց «Թերապևտիկ ալյանս զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և ընտանիքների հետ», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 7 կրեդիտ:
- 2017թ. փետրվար 24-25 – մաստեր-կլաս, սեմինար «Երախաների և դեռահասների հետ աշխատանքի կլինիկան և պրակտիկան», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2017թ. ապրիլ 10-13 – Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած «Դեռահասություն. նորմա և պաթոլոգիա» խորագրով դասընթացին, դոկտոր Ռեմի Բարբ, Շվեյցարիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 24 կրեդիտ:
- 2017թ․, հուլիս – Հայաստանի հոգեվերլուծական ասոցացիա, «Տեսական-կլինիկական հոգեվերլուծության ժամանակակից մոտեցումները»:
- 2018թ․, ապրիլ – Արաբկիր բժշկական կենտրոն, Ժնևի համալսարանական հիվանդանոցի երեխաների և դեռահասների հոգեբուժական ծառայության, «Վաղ մանկական տարիքի երեխաների հոգեբանական ծնողավարության գնահատում, ծնող-երեխա առաջնային հարաբերություններ, մանկական տրավմա»:
- 2018 թ. հոկտեմբեր 31 – նոյեմբեր 2 – ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում «Ընտանեկան հոգեթերապիա և առաջնային խորհրդատվություն» Ֆ.Կաստրի, Ֆ.Բլան, Ֆրանսիա:
- 2019 թ. փետրվար 15-17 ՝ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2019 թ․ ապրիլի 26-27, Գյումրի, ՀՀ Զ ՖԱ-ի եվ ՀՀ Ա –ի կողմից կազմակերպած 5-րդ միջազգային գիտաժողով «Սուբյեկտիվ հոգեկան եվ սոմատիկ ապակազմակերպման գործընթացը բնական աղետից, ահաբեկչությունից և պատերազմական իրավիճակից հետո», 10 ժամ։
- 2019 թ․ ապրիլի 29-30, մայիս 2-3 – Ժնևի Համալսարանական Հիվանադանոց երեխաների և դեռահասների բաժանմունքի, Արաբկիր բժշկական համալիրի կողմից կազմակերպված սեմինար «Տարբեր մասնագետներից կազմված խումբ, միջանձնային և միջմասնագիտական հարաբերությունները նման խմբերում», շնորհվել է ՇՄԶ 20 տեսական կրեդիտ, դոկտոր Ռեմի Բարբ, պրոֆ․ Արա Բաբլոյան
- 2019թ․ հուլիս, Երևան – Միջազգային տեսագործնական սեմինար, «Երեխաների և դեռահասների զարգացման տարբեր ասպեկտները»:
- 2019թ․, սեպտեմբեր – Միջազգային տեսակամուրջ սեմինարների շարունակական ցիկլ Փարզի Դեկարտ համալսարան, «Մանկական հոգեկարգաբանության տարբեր ասպեկտները` ներարգանդային կյանքից մինչև լատենտ փուլ»:
- 2020թ․, փետրվար – Հայաստանի հոգեվերլուծական ասոցացիա, «Աուտիզմ, սննդային խանգարումներ, պարադոքսալություն և սահմանային վիճակ»:
- 2020-2024թթ․ – Մանկական հոգեվերլուծություն ամենամսյա տեսական և գործնական սեմինարների և խմբային սուպերվիզիայի տարեկան շարունակակական շարք։
- 2023թ․, հուլիսի 6-7-ը – Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ասոցիացիա, «Պատերազմի նևրոզի ապագան և նրա հոգեբանական հետևանքները»։
- 2023թ․, մայիս, հունիս ամիսներ – «Հոգեկանի զարգացման ֆենոմենները»։ Մանկիկության փուլի խնդիրների արտացոլումը հասուն տարիքում և հոգեթերապևտիկ աշխատանքի մեջ դասընթաց (22 ժամ)։
- 2023թ․, 2024թ․, 2025թ․ – «Մանկական հոգեախտաբանություն» ամենամսյա սեմինարների շարք։
- 2023թ․, 2024թ․, 2025թ․ – «Հոգեսոմատիկա» ամենամսյա տեսական և գործնական սեմինարների շարք։
- 2023թ․, 2024թ․ – «Հոգեվերլուծությւնը և զարգացման փուլերը» ամենամսյա սեմինարների շարք։
- 2023թ․, 2024թ․, 2025թ․ – խմբային սուպերվիզիա ամենամսյա տարեկան շարք։
- 2024թ․, մայիսի 17-18, Երևան – Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ասոցիացիա, 9-րդ միջազգային հոգեվերլուծական գիտաժողով, «Հանդիպում»։
- 2025թ․, մայիսի 24-25, Երևան – Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի 30-ամյակին նվիրված համաժողով։
