«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն։Աշխատում է մեծահասակների, երեխաների և դեռահասների, ինչպես նաև զույգերի և ընտանիքների հետ` օժանդակելով միջանձնային խնդիրների և հարաբերությունների ճգնաժամերի հաղթահարմանը։ Հոգեբանական խորհրդատվություն է իրականացնում նաև հղիների հետ ։
Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2003թթ․ | Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան-հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ: |
2003-2008թթ․ | Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Կիրառական Հոգեբանության» ամբիոնի ասպիրանտուրա: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2002-2004թթ․ | ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի սոցիալ հոգեբանական և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ հոգեբան: |
2008-առ այսօր | «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն-հոգեբան- խորհրդատու, թրեյներ
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում անցկացվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի. ուսանողների համար անցկացվող պրակտիկայի դասընթացների- դասախոս: |
2011-2017թթ․ | «Հեքիաթ» ՆՈՒՀ որպես հոգեբան – |
2010-2012թթ․ | ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ որպես կառավարման և իրավաբանական հոգեբանության դասախոս |
2012-2014 թթ․ | «Իմ դայակ» կազմակերպություն՝ որպես հոգեբան թրեյներ |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2003թ․ | «Դեռահասների արդի խնդիրները» – Միջազգային գիտաժողով, սեմինար-մասնակից: |
2004թ․ | «Պրենատալ բժշկություն և հոգեբանություն» Միջազգային գիտաժողով, բժիշկ և հոգեբան մասնագետների վերապատրաստում-մասնակից: |
2006թ․ | Դպրոցական հոգեբանների վերապատրաստման միջազգային ծրագիր-մասնակից: |
2010թ․ | «Երեխան պիտի ընտանիք ունենա» միջազգային սեմինար գիտաժողով-մասնակից: |
2015թ․ | «Հայ Միասնության Խաչ» հասարակական բարեգործական կազմակերպություն, ծրագիր հանուն ամուր ընտանիքի-մասնակից: |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2005թ․ | «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպություն-անդամ: |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թրեյնինգային ծրագիր ուղղված՝ «Հաղորդակցման հմտությունների ձևավորմանը»:
«Մասնագիտական որակների բացահայտման և կադրային ճիշտընտրության ախտորոշման մեթոդական փաթեթ»:
«Պրենատալ հոգեբանություն» թրեյնինգային ծրագիր հղի կանանց համար:
«Դայակի ընտրություն, վերապատրաստում, հոգեբանական գիտելիքների, հմտությունների ձևավորում» թրեյնինգային ծրագիր ուղղված անհատական դայակների վերապատրաստմանը:
«Երեխայի անձի զարգացման առանձնահատկությունները, տարիքային ճգնաժամերը»:
«Ծնող-դաստիրակ փողհարաբերություններ»:
«Նախապատրաստում դպրոցին, հարմարման առանձնահատկություններն ու խնդիրները» թրեյնինգային ծրագիր նախադպրոցական հիմնարկների համար:
«Նախադպրոցական հիմնարկներում հոգեբան մասնագետի աշխատանքի սկզբունքներն ու առանձնահատկությունները» թրեյնինգային ծրագիր նախադպրոցական հիմնարկների աշխատակիցների համար:
12 տպագրված հոդվածներ գիտական ամսագրերում: