«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է անհատական և ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա, աշխատում է դեռահասների, մեծահասակների, զույգերի և ընտանիքների հետ: Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա է իրականացնում նաև օնլայն հարթակում:
Առկա և օնլայն հարթակում անցկացնում է հեղինակային դասընթացներ, վարում՝ թրեյնինգներ։
Ունի դասավանդման 23 տարվա և հոգեբանական պրակտիկ աշխատանքի 21 տարվա փորձ: Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների, սեմինարների, թրեյնինգների, մասնագիտական վերապատրաստումների:
Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը:
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեմա` «Անձի մտածողության առանձնահատկությունների և կոնֆլիկտայնության հարաբերակցությունը»:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2004 թթ. | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դիսերտանտ |
1994-1998 թթ. | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ հոգեբան, թրենինգավար, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար | |
ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոն՝ դասախոս | |
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան՝ դասախոս | |
2021 թ. | Հայկական Կարմիր Խաչի Ընկերության «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում՝ սուպերվիզոր |
2017 թ․ | Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի խորհրդատու, թրեներ |
2014-2015 թթ․ | ՀՀ Փաստաբանական դպրոց` դասախոս |
2014-2017 թթ․ | Հայաստանի արդարադատության ակադեմիա` դասախոս |
2012-2013 թթ․ | Դատախազության բարձրագույն դպրոց` դասախոս |
2001-2015 թթ․ | Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոն` դասախոս |
2001-2008 թթ․ | «Կանաչ տուն, Ծիածանային պարտեզ» երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն` հոգեբան |
2002-2004 թթ․ | «Ուրարտու» կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան` դասախոս |
1999-2001 թթ․ | Եղվարդի բժշկական ուսումնարան՝ դասախոս |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2000 թ. | Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի իսկական անդամ |
2009- 2019 թթ. | Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ |
2016– 2019թթ. | Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: |
2012 թ․ | Արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ППЛ, Россия) իսկական անդամ: |
2014 թ. | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի /APA/ իսկական անդամ: |
2019 թ․ | Միջազգային Էթնոհոգեվերլուծական ասոցիացիայի /AIEP/ կոլեկտիվ անդամ |
2019թ. | ԱՇԴՎ /EMDR/ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի անդամ: |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2001-2022 թթ. – հոգեբանական և դասախոսական ամենամյա վերապատրաստումներ:
Մասնավորապես 2017-2022 թթ. մասնակցություն՝
- 2017թ. փետրվար 23, 24 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթաց «Թերապևտիկ ալյանս զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և ընտանիքների հետ», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 7 կրեդիտ:
- 2017թ. փետրվար 24-25 ՝ մաստեր-կլաս, սեմինար «Երախաների և դեռահասների հետ աշխատանքի կլինիկան և պրակտիկան», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2017թ. ապրիլ 10-13՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած «Դեռահասություն. նորմա և պաթոլոգիա» խորագրով դասընթացին, դոկտոր Ռեմի Բարբ, Շվեյցարիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 24 կրեդիտ:
- 2017թ. հուլիս 14-16՝ միջազգային գիտաժողով «Հոգեսեռական կազմաբանությունը և դրա փոփոխությունները Զ.Ֆրեյդի և Մ.Ֆենի տեսություններում», ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 17 կրեդիտ:
- 2017թ. հուլիս 14-19՝ միջազգային ամառային դպրոց «Ժամանակակից տեսական –կլինիկական մոտեցումները հոգեվերլուծության մեջ», ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 26 կրեդիտ:
- 2018 թ. մարտ 1-10՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2018 թ. ապրիլ 15-16 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Դ.Դոնապետյան, Ֆրանսիա:
- 2018 թ. ապրիլ 16-19՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած «Վաղ մանկական տարիքի երեխաների հոգեբուժական, ծնողավարության գնահատում, ծնող-երեխա առաջնային հարաբերություններ: Մանկական տրավմա. մոտեցումներ և հետևանքներ» խորագրով դասընթացին, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 24 կրեդիտ:
- 2018 թ. մայիսի 15՝ ՀՀ ԳԱԱ կազմակերպած «Իննովացիոն հնարավորությունները և մարտահրավերները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով:
- 2018 թ. հոկտեմբեր 31 – նոյեմբեր 2՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում «Ընտանեկան հոգեթերապիա և առաջնային խորհրդատվություն» Ֆ.Կաստրի, Ֆ.Բլան, Ֆրանսիա:
- 2018 թ. հոկտեմբեր 26-27 ՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան, «Անձի զարգացման խնդիրները գլոբալիզացիայի պայմաններում՝ հոգեբանամանկավարժական եզրույթներ» միջազգային գիտագործնական գիտաժողով:
- 2019-20 թթ.՝ Փարիզ-Դեկարտ համալսարան, «ԿՈՇԻՆ» դեռահասների տուն, միջազգային սեմինարների 2 տարվա ցիկլ, «Մանկական հոգեախտաբանության տարբեր ասպեկտներ՝ ներարգանդային կյանքից մինչև լատենտ փուլ»: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 12 կրեդիտ:
- 2019 թ. փետրվար 22-24՝ EMDR EUROPE կազմակերպած «Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով / EMDR /, աշխատանք տրավմայի հետ» բազային դասընթացին:
- 2019 թ. փետրվար 15-17 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2019 թ. ապրիլ 26-27՝ 5-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով, Գյումրի, «Սուբյեկտի հոգեկան և սոմատիկ ապակազմակերպման գործընթացը բնական աղետից, ահաբեկչությունից և պատերազմական իրավիճակից հետո»:
- 2019 թ. ապրիլ 29-30, մայիս 2-3՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա, Արաբկիր Բժշկական Համալիրի – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած, «Տարբեր մասնագետներից կազմված խումբ, միջանձնային և միջմասնագիտական հարաբերությունները նման խմբերում» խորագրով դասընթացին, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 20 կրեդիտ:
- 2019 թ. սեպտեմբեր 28-29՝ միջազգային տեսագործնական սեմինար «Դեռահասի սեռականության զարգացման առանձնահատկությունները», դոկտոր Ա. Կնոլ-Ակյուզ, Գերմանիա:
- 2020 թ. փետրվար 20-23 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Աուտիզմ, սննդային վարքի խանգարում. պարադոքսալություն և սահմանային վիճակ» տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
- 2020 թ. փետրվար 20-21՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. Միջմասնագիտական համագործակցություն» խորագրով հայ-ֆրանսիական գիտաժողով: Շնորհվել է ՇՄԶ 7 կրեդիտ:
- 2020 թ․ հոկտեմբեր 20-28 ՝ EMDR EUROPE կազմակերպած «Առաջին հոգեբանական օգնություն, ԱՇԴՎ հոգեթերապիա», տեսական-կլինիկական դասընթաց:
- 2020 թ. հոկտեմբեր 13,27, նոյեմբեր 7,13,28, դեկտեմբեր 8՝ Վեբինարների ցիկլ «Աշխատանք վիրավորների հետ, էրիքսոնյան հիպնոզ» Ա. Մխիթարյան ՌԴ.
- 2020-2021 թթ.՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Առաջին հոգեբանական օգնություն, աշխատանք տրավմայի հետ» տեսական-կլինիկական դասընթաց, Իռեն Նիգոլյան /Շվեյցարիա/, Պատրիկ Ալեսյան /Ֆրանսիա/:
- 2021 թ. ապրիլի 15-18՝ EMDR EUROPE կազմակերպած «Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով / EMDR /» դասընթացի երկրորդ փուլին:
- 2021 թ. հուլիսի 10-11՝ 7-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով «Պացիենտը, նրա հոգեկան վիճակը և մարմինը. հոգեսոմատիկ մոտեցում» խորագրով:
- 2021-22 թթ.՝ ՀՀԱ կողմից կազմակերպած կլինիկական և տեսական սեմինարներ և սուպերվիզիաներ:
- 2022 թ. փետրվարի 22-23՝ «Տրավմատիզմ և կոնտրտրանսֆեր՝ մարմնական և հոգեկան ասպեկտներ» միջազգային տեսագործնական սեմինար, դոկտոր Պատրիկ Կովեն /Ֆրանսիա/:
- 2022 թ. հունիսի 6՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Երազի կարևորությունը տեսական և վերլուծական գործընթացում» տեսագործնական սեմինար: