«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա հոգեվերլուծական մեթոդի շրջանակներում։
Մասնագետին հոգեթերապևտիկ խորհրդատվության համար կարող եք դիմել հետևյալ խնդիրների դեպքում՝
- դեպրեսիա,
- սննդային խանգարումներ,
- տագնապային խանգարումներ,
- վախեր,
- տրամադրության տատանումներ/անկում,
- կպչուն մտքեր,
- կախվածություններ,
- անքնություն,
- ընտանեկան, միջանձնային, ներքին կոնֆլիկտներ:
Շուշաննա Հովհաննիսյանը հոգեթերապևտիկ խորհրդատվություն է իրականացնում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2013թ. -ից | Ուսուցանվում է Հայկական Հոգեվերլուծական Ասոցիացիայի միջազգային շարունակական կրթական ծրագրում։ |
2010-2014թթ. | Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերություններ, բակալավրիատ |
2014-2016 թթ. | Երևանի պետական համալսարան, Հոգեբանություն, մագիստրատուրա |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2021թ.-ից մինչ օրս | Անձնական պրակտիկա` որպես հոգեվերլուծող- հոգեթերապևտ |
2018 – 2019թթ. | “Red Balloon” Չինաստան` որպես ուսուցիչ, հոգեբան- թրեյնինգավար |
2014 – 2018թթ. | Ֆրանս-հայկական բարեգործական հոգեբանական կենտրոնի երևանյան Կանաչ հարկ/Ծիածանային պարտեզ գրասենյակ` որպես մանկական հոգեբան |
2016 – 2017թթ. | Հոգեբան «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում |
2015 – 2016թթ. | Հայաստանի Հոգեվերլուծության և Հոգեթերապիայի Զարգացման Հիմնադրամի /ՀՀԶՀ/ Տնօրեն |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2013 թ-ից մինչ օրս | Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ |
2014 թ-ից մինչ օրս | «Ֆրանսուազա Դոլտո Յանուշ Կորչագ» ՀԿ անդամ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2013թ-ից | Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և տեսագործնական սեմինարների Հայաստանում, Վրաստանում, Եվրոպայում: |
Երևան, 2022թ. | «Տրավմատիզմ և կոնտր-տրանսֆեր՝ մարմնական և հոգեկան ասպեկտները» միջազգային տեսագործնական սեմինարներ, ՀՀԱ |
Երևան, 2018թ | «Պատրիկ Կովենի տեսական-գործնական թրեյնինգ» |
Երևան, 2017թ. | «Դեռահասություն։ Նորմա և պաթոլոգիա» Ժնևի համալսարանական կլինիկա |
Երևան, 2017թ. | «Հոգեսեռական կոնստրուկցիան և նրա փոփոխումը Զ. Ֆրոյդի և Մ. Ֆենի տեսություններում» գիտաժողով, ՀԱՆ, AFAPPA, ՀՀԱ |
Երևան, 2017թ. | «Տեսական կլինիկական հոգեվերլուծության ժամանակակից մոտեցումները», ամառային դպրոց, ՀՀԱ, Հայաստան, Փարիզյան հոգեսոմատիկայի ինստիտուտ, ՀՀԱ |
Բրյուսել, 2017թ. | Եվրոպական հոգեվերլուծական գիտաժողով |
Երևան, 2017թ | Չորրորդ միջազգային հոգեվերլուծական համաժողով |
Երևան, 2017թ. | Հոգեվերլուծության երկրորդ միջազգային ամառային դպրոց |
Երևան, 2017թ. | «Միավորենք մեր ջանքերը. նորածինների, վաղ մանկական տարիքի երեխաների և դեռահասների մարմնական և հոգեկան խնամք» Մանկական բժիշկների հայկական Ասոցիացիա, Փարիզյան հոգեսոմատիկայի ինստիտուտ |
Երևան, 2016թ․ | «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների բուժման ընթացքում», Հայաստանի առողջապահության նախարարություն, Փարիզյան հոգեսոմատիկայի ինստիտուտ, Armenian Pediatric Association |
Ստոկհոլմ, 2015թ. | Եվրոպական հոգեվերլուծական ֆեդերացիա (EPF) 28-րդ կոնֆերանս, |
Երևան, 2014թ. | «Հայկական ցեղասպանություն. Տրանսմիսիա և անցումային գործընթացները հարյուր տարի անց», 3-րդ Միջազգային կոլոքվիում |
Երևան, 2014թ. | «Նուբարաշեն» Հոգեբուժական բժշկական կենտրոն, «Հոգեբուժություն հոգեբանների համար» թրեյնինգ- պրակտիկա, թրեյնինգավար՝ Գագիկ Թադևոսյան |
Սեմինարներ և սուպերվիզիաներ հետևյալ հոգեվերլուծողների կողմից` Դիրան Դոնաբեդյան (Ֆրանսիա), Իռեն Նիգոլյան (Շվեյցարիա), Պատրիկ Կովեն (Ֆրանսիա), Պերճ Փափազյան (Շվեյցարիա), Կարեն Մելիքյան (ԱՄՆ), Էդվարդ Ներսեսյան (ԱՄՆ):