«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է՝
- պետական և ոչ պետական կազմակերպություններին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում խորհրդատվության կազմակերպում՝ իրականացնելով կադրերի ընտրության, տեղաբաշխման, նրանց վերապատրաստման ծրագրեր (ՀՀ ՊՆ, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հանրային սննդի օբյեկտների կադրերի ընտրություն և վերապատրաստում և այլն);
- միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրերի նախագծման և իրականացման վերահսկողություն և համակարգում;
- «Իրավաբանական հոգեբանություն», «Հանցավորության հոգեբանություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների անցկացում:
2002 թ-ից առ այսօր իրավաբանական հոգեբանության ոլորտային առարկաներ է դասավանդում ՀՀ ամենատարբեր ԲՈՒՀ-երում և իրականացնում վերապատրաստումներ քրեական արդարադատության ոլորտի պատասխանատուների շրջանում (դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, քրեակատարողական ծառայողներ):
Այս ընթացքում ղեկավարել է ՀՀ դատաիրավական, քրեական արդարադատության և այլ ոլորտների ավելի քան երկու տասնյակ ծրագրեր ու նախաձեռնություններ: Հանդիսանում է քրեակատարողական համակարգում 2001 թ-ից ներդրված հոգեբանական ծառայության հիմնադիրը, որը ղեկավարել է մինչև 2011թվականը:
Երեք տարի շարունակ հոգեբանական ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության համակարգում՝ ղեկավարելով հոգեբանական հետազոտական աշխատանքները կարգապահական գումարտակում և կայազորային կարգապահական մեկուսարաններում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2004-2007 թթ. | ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, ասպիրանտուրա |
2002-2005 թթ. | Միջազգային նոր էկոլոգիա-քաղաքագիտական համալսարան, իրավաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա |
2002-2004 թթ. | ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, մագիստրատուրա |
1998-2002 թթ. | ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, բակալավրիատ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2005 թ-ից մինչ օրս | «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ ծրագրերի իրականացման բաժնի համակարգող, դասընթացավար |
2011 թ-ից մինչ օրս | «Սոցիալական արդարություն» հկ նախագահ |
2015թ. փետրվար-հունիս | Եվրոպայի Խորհուրդ, ազգային փորձագետ, փորձագետների խմբի ղեկավար |
2014 թ-ից մինչ օրս | Փաստաբանների Դպրոց և Փաստաբանների Պալատ, վերապատրաստող – հոգեբան |
2014թ․ դեկտեմբեր-հունիս | ԱՄՆ Պետդեպարտամենտ, «Փի-Էյչ Ինտերնեյշնլ» Հայաստան, ազգային փորձագետ – հոգեբան (անչափահաս իրավախախտների ռիսկայնության գնահատման գործիքի մշակում) |
2003–2013 թթ. | ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ, ավագ վերապատրաստող, հոգեբան մասնագետների խմբի ղեկավար |
2011–2013 թթ. | ՀՀ Դատախազության դպրոց, ավագ վերապատրաստող- հոգեբան, մասնագետների խմբի ղեկավար |
2011 թ-ից մինչ օրս | ավելի քան 2 տասնյակ ծրագրերի ղեկավար արդարադատության, հատկապես՝ քրեական արդարադատության և բանտային բարեփոխումների ոլորտում (ԵԱՀԿ, USAID, ԵԽ, UNICEF, քաունթերփարթ ինթերնեյշնլ, «Փի-Էյչ» Ինտերնեյշնլ, Բաց հասարակության հիմնադրամ (OSI), Գերմանական միջազգային իրավական համագործակցության հիմնադրամ(IRZ) և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ) |
2007-2010 թթ. | ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչություն, շարքային և սպայական կազմի հետ հոգեբանական աշ¬խատանքների կազմակերպում և իրականացում |
2002-2006 թթ. | Երևանի պետական համալսարան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, ՀՀ Ոստիկանության ակադեմիա և այլ ԲՈՒՀ-եր, դասախոս |
2002-2007 թթ.
2010-2011 թթ. |
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, գլխավոր մասնագետ-հոգեբան |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2002 թ-ից առ այսօր մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների՝ հատկապես շտկողական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտներում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2011 թ-ից մինչ օրս | Ամերիկյան Հոգեբանների Ասոցիացիայի (APA) անդամ |
2012 թ-ից մինչ օրս | Եվրոպական Պրոբացիոն Կազմակերպության (CEP) անդամ |
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Հեղինակել է 12 գիտական հոդված՝ դատապարտյալների շրջանում վերականգնողական հոգեբանության, հոգեբանական հարմարման և հոգեբանական պատրաստականության ոլորտներում:
2 ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ է(«Իրավաբանական հոգեբանություն», Երևան, 2003թ., «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում», Երևան, 2013թ.):