Онлайн тренинг
«Աուտիստիկ սպեկտրի խանգարում» թեմայով օնլայն դասընթաց հոգեբանների , հատուկ մանկավարժների, ուսուցիչների, ծնողների և ուսանողների համար:
Հետաքրքիր և հագեցած դասընթացն ընդգրկում է 5 մոդուլ:
Մոդուլ 1. Աուտիկ երեխաների բնութագիրը
Մոդուլ 2. Աուտիկ երեխաների զարգացումը տարբեր տարիքային փուլերում
Մոդուլ 3. Աուտիկ երեխաների զգայական փորձը
Մոդուլ 4. Աուտիկ երեխաների հետ աշխատանքի տեսակները
Մոդուլ 5. Խորհուրդներ և զգուշացումներ ծնողներին և աուտիկների հետ աշխատող մասնագետներին
Դասընթացի ընթացքում դուք.
Կիմանաք՝
- Աուտիստիկ սպեկտրի խանգարման պատճառները
- Աուտիզմի դրսևորումները երեխաների և մեծահասակներր մոտ
- Ասպերգերի համախտանիշի բնութագիրը
- Ինչպես է դրսևորվում թերզգայունությունը և գերզգայութնությունը
- Սեռական հասունացման առանձնահատկությունները
- Պոռթկումներն ու անջատումները
- Աուտիկ երեխաների հետ աշխատանքի ձևերը
Կսովորեք`
- Կիրառել տեսական գիտելիքները պրակտիկ ոլորտում
- Նկատել աուտիզմի վաղ նշանները
- Օգտվել գնահատման սանդղակներից
- Կիրառել աշխատանքի տարբեր մեթոդներ
Կտիրապետեք՝
- Շտկողական աշխատանքի ձևերին
- Զգայական դեզինտեգրման օգնության մեթոդներին
Դասընթացի հեղինակ և վարող՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների Վանաձորի մասնաճյուղի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Վանանե Միրզոյան
Դասընթացի օրերն են՝ սույն թվականի փետրվարի 9, 10, 15, 16, 17, ժամը՝ 18:30- 20:30, ZOOM հարթակով:
Յուրաքանչյուր մոդուլի արժեքը 4000 դրամ:
Հինգ մոդուլների արժեքը մասնագետների և ծնողների համար կազմում է 18 000 դրամ, ուսանողների համար՝ 15 000 դրամ:
Հինգ մոդուլներին մասնակցած մասնակիցներին կտրվի վկայական:
Գրանցվելու համար զանգահարել 093-357-444