Արթուր Վլադիմիրի Մխիթարյան

Բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ 

Կրթություն, որակավորում, մասնագիտացում

1993 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, բուժական գործ մասնագիտացմամբ։ 

1994 թվականին Երևանի թիվ 8 կլինիկական հիվանդանոցում անցել է ինտերնատուրան։

1997 թվականին վերավորակավորվել է որպես բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ։ Մասնագիտացվել է Էրիկսոնյան հիպնոսի, կոգնիտիվ-վարքային թերապիայի, հումանիստական հոգեթերապիայի ուղղություններով։ Միաժամանակ ուսումնասիրել է արևելյան բժշկություն և առողջարարական պրակտիկաներ։

2008 թվականին  պատենտավորել է/պաշտպանել է պատենտ/ պրոստատիտի և սեռական ֆունկցիաների բուժում և պրոֆիլակտիկա թեմայով։

2019 թվականին պաշտպանել է Միլտոն Էրիկսոնի ստեղծագործությունը  և  ՍԽԼՏ (ստեղծագործական խնդիրների լուծման տեսություն) թեմայով դիպլոմային աշխատանքը։

Աշխատանքային գործունեություն

1995 թվականին տեղափոխվել է Ռուսաստան։ Աշխատել է որպես ընդհանուր պրոֆիլի բժիշկ,

2007 թվականից թրեյնինգներ վարում Եվրոպայի և ԱՊՀ երկրներում

2009 թվականին  ստացել է օրգանիզմի առողջացման համար շնչառական և բուժիչ վարժությունների կոմպլեկսի մտավոր սեփականության  հեղինակային իրավունք։ 

2017 թվականից զբաղվում է գիտության տեսակետից ստեղծագործության և կրեատիվի հարցերով։

Ներկայումս  զբաղվում է մասնավոր մասնագիտական գործունեությամբ Սանկտ-Պետերբուրգում։

Հրապարակումներ

2014 թվականին լույս է տեսել ,,Ինքնիրացում կամ սրտի ճանապարհ,, գիրքը՝ նվիրված նրան, թե մարդիկ ինչպես գտնեն իրենց առաքելությունը։

2021 լույս է տեսել «Զեն ոճի մտածողություն» գիրքը՝ նվիրված հոգեբանության տեսակետից ստեղծագործական հարցերին։

 Մարդկանց առողջության վրա ազդեցության արևելյան և արևմտյան բժշկության տեսակետների մասին բազում հոդվածների և ելույթների հեղինակ է։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

info@hogeban.am

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

(010) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.