Մասնագիտական կողմնորոշում դեռահասներին եվ չափահասներին
Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Այդ քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը: Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն առաջարկում է մասնագիտական կողմնորոշման համալիր ծառայություններ, որոնք օգնում են գտնել այն ոլորտը, որտեղ Ձեր անձնային որակներն ու ընդունակությունները կիրացվեն լավագույնս:
Մասնագիտական կողմնորոշում բոլորի համար. դպրոցականից մինչեվ փորձառու մասնագետ
Բոլորը, իրենց կյանքի որոշակի փուլում բախվում են մասնագիտական կողմնորոշման և սեփական ուղին ընտրելու խնդրին:
Դեռահասների համար
այս հարցերը հնչում են որպես կարևոր մարտահրավերներ. «Որտե՞ղ շարունակել կրթությունը» և «Ինչպե՞ս կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն», «Ընտրել թրենդայի՞ն, բարձր վարձատրվող, թե՞ ինձ հոգեհարազատ մասնագիտություն» :
Մեծահասակների համար խնդիրը փոքր-ինչ այլ է.
նրանք ձգտում են վերահաստատել իրենց կատարած ընտրության ճշմարտացիությունը կամ, անհրաժեշտության դեպքում, վերամասնագիտանալ՝ գտնելով ավելի հետաքրքիր ու հեռանկարային ոլորտ:
Երբ դիմել մեզ՝
- Դուք դեռահաս եք կամ շրջանավարտ և դժվարանում եք կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
- Ունեք մասնագիտություն, բայց փնտրում եք նեղ մասնագիտացման նոր ուղղություններ:
Ցանկանում եք ստանալ երկրորդ կրթություն կամ արմատապես փոխել գործունեության ոլորտը:
Ծառայության ձեվաչափերը
Մենք մշակել ենք մի քանի ուղղություններ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուրին գտնել իրեն հարմար տարբերակը.
Անհատական խորհրդատվություն
- Այս ձևաչափը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են առավել անձնավորված մոտեցում:
- Պրոֆեսիանս մեթոդ (Մեկօրյա անհատական). Արագ և արդյունավետ հոգեբանական թեստավորում՝ մասնագիտական տիպի և հիմնական հակումների բացահայտման համար:
- Երկու հանդիպում՝ համալիր վերլուծությամբ. Ներառում է թեստավորում և հաջորդող խորհրդատվություն, որի ընթացքում հոգեբանը ներկայացնում է արդյունքների մանրամասն մեկնաբանությունը, գրավոր վերլուծություն։
- Անհատական 4-օրյա կուրս.
Խմբային ինտերակտիվ ծրագրեր
- Խմբային հանդիպումները հնարավորություն են տալիս սովորել հասակակիցների հետ փոխազդեցության միջոցով:
- 5-օրյա խմբային դասընթաց. Ինտենսիվ ուսումնական ծրագիր, որտեղ դեռահասները ծանոթանում են մասնագիտությունների աշխարհին և բացահայտում են իրենց հետաքրքրությունները, արժեքները և ուժեղ կողմերը (առանց անհատական վերլուծության):
- Ինքնաճանաչման խաղ-գործիքներ (Մեկօրյա խմբային). դեռահասները անկաշկանդ միջավայրում իրենց մասնագիտական ուղի ստեղծելու առաջին քայլերը կանեն։ Խաղը օգնում է ձևավորել ներքին պատրաստակամություն՝ ինքնուրույն և գիտակցված ընտրելու մասնագիտական զարգացման ուղիները։
Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը Ձեր մասնագիտական աճի և արդյունավետության երաշխիքն է:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում մասնագիտական կողմնորոշման ծառայությունը իրականացնում են հետևյալ մասնագետները՝
![]() |
![]() |
| Ինգա Մուկուչյան | Ինեսսա Համբարձումյան |
Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ: Գրանցման տարբերակներն են՝
- զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14;
- ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի «Գրանցվել խորհրդատվության» բաժնում;
- գրել նամակ info@hogeban.am էլ.հասցեին;
- այցելել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Հասցե՝ Մաշտոցի 40:
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00-ն
Ոչ աշխատանքային` կիրակի
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Մասնագիտության ընտրության հարցում առաջարկում ենք խորքային, պրոֆեսիոնալ խորհրդատվություն ՝ դեռահասների համար (14-17տ․)՝ հատուկ մշակված խմբային հանդիպումների ձևաչափով։
5-օրյա գործնական ծրագիր 14-17 տարեկան դեռահասների համար։ Օգնեք ձեր երեխային ճանաչել իր ուժեղ կողմերը և կատարել գիտակցված ընտրություն:







