Պարաշարժողական թերապիայի դասընթաց

Պարաշարժողական թերապիայի դասընթաց

Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում:

📌 Դասընթացը նպատակ ունի մասնագետներին զինել, աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ արդյունավետ անհատականացված աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով:
👩 Դասընթացավարն է` պարային թերապիայի պրակտիկ մասնագետ Հասմիկ Թանգյանը, ով որպես պարային թերապևտ աշխատել է «Իմ Ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնում, «Lուսէ» կենտրոնում, ներկայումս աշխատում է որպես սոմատիկ թերապիայի մասնագետ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
➡️ Դասընթացի տևողությունը` 8 հանդիպում, յուրաքանչյուրը` 2ժամ
👉 Արժեքը` 65000 դրամ
🖊 Գրանցվելու համար, խնդրում ենք, լրացնել հայտադիմումը` https://forms.gle/dTS2LYGJAE23VmUa9
🔍Հասցե` Արմենուհի Տիգրանյան 5
📃Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի վկայական:

✅️ Աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և մեծահասակների դեպքում պարաշարժողական թերապիան նպաստում է սոցիալիզացիային և շփման-հաղորդակցման հմտությունների բարելավմանը, զարգացնում է մարմնի ինքնաճանաչումը և կարող է ուղղակիորեն օգնել հաղթահարել շարժողական և զգայական դժվարությունները:

 Դասընթացի ծրագիրը`

🔹️Պարաշարժողական թերապիայի հիմքերը. բազային գիտելիքներ
🔹️Պարաշարժողական թերապիայի դերը և արդյունավետությունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների/պատանիների հետ աշխատանքում
🔹️ Աշխատանք հույզերի հետ
🔹️Շարժման հետազոտում, վերլուծում, գնահատում
🔹️ Գնահատման արդյունքների հիման վրա անհատական թերապիայի պլանավորում
🔹️ Զգայական ինտեգրացիայի դերը պարաշարժողական թերապիայում
🔹️Աշխատանք ոչ վերբալ երեխաների հետ
🔹️Էթիկայի նորմերը պարաշարժողական թերապիայում

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.