Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի բովանդակությունը`
- Հոգեսեռական զարգացում, փուլերը, դերը անձի ձևավորման հարցում: Սեռական նույնացում: Սեռադերային վարք: Վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ:
- Հոգեսեռական զարգացման խանգարումներ: Վաղաժամ հոգեսեռական զարգացում: Սեռադերային վարքի խանգարումներ: Սեռական նույնացման խանգարումներ: Մաստուրբացիան մանկական և դեռահասության տարիքում: Սեռական ֆանտազիաներ, վաղ սեռական կյանք, հղիություն դեռահասության տարիքում: Դեռահասական համասեռամոլություն:
- Սեռական դաստիարակության փուլերը: Սեռական դաստիարակությունը նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքում: Դեռահասություն, սեռական հասունացում:
- Ինչպե՞ս պատասխանել երեխաների հարցերին սեռերի և սեռական հարաբերությունների վերաբերյալ:
- Կանացիություն և առնականություն: Կանացիության և սեռականության խնդիրների վերլուծություն “Էրոս և Փսիխե” առասպելի միջոցով:
- Առաջին սեր, դեռահասների, պատանիների նախապատրաստումը ընտանեկան կյանքին:
Դասընթացը նախատեսված է ծնողների, մանկավարժների, դաստիարակների, հոգեբանների, բժիշկների, սոցիալական աշխատողների և երեխաների հետ աշխատող այլ անձանց համար:
Կիրառվող մեթոդները` ազատ դասախոսություն, քննարկում, անձնական և մասնագիտական փորձի վերլուծություն, հոգեբանական վարժություններ, խաղեր, աշխատանք փոքր խմբերով և զույգերով:
Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Դասընթացի տևողությունը և ժամաքանակը` 1 ամիս, 8 հանդիպում, շաբաթական 2 անգամ, ընդամենը` 16 ժամ:
Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: