Կյանքի հմտությունների ուսուցման (life Skills Training) դասընթաց երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար

Կյանքի հմտությունների ուսուցման (life Skills Training) դասընթաց երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար

🧠 Կյանքի հմտությունների ուսուցման (life Skills Training) դասընթացեր երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար (գործնական դասընթաց) 🌱
💡 Սովորում ենք սովորեցնել․ այս պրակտիկ դասընթացը երեխաներին և դեռահասներին կյանքի հմտությունների ուսուցման մեթոդներին տիրապետելու եզակի հնարավորություն է մասնագետների համար
🤔 Ինչո՞ւ է այս դասընթացը Ձեզ համար
🛠️ Երեխաների և դեռահասների հոգե-սոցիալական առողջությունը կախված է մի շարք հմտությունների և կարողությունների ուսուցումից, որոնք օգնում են նրանց արդյունավետորեն հաղթահարել զարգացման շրջանի տարբեր խմորումներն ու մարտահրավերները
🛠️ Նրանց սովորեցնել ընդունել իրենց պարտականությունները, սոցիալական դերը, արդյունավետ գործել ներանձնային և միջանձնային հարաբերություններում
Եվ այդ ուսուցումը լավագույնս կարող են անել նրանց հետ աշխատող մասնագետները, եթե տիրապետում են համապատասխան գործիքակազմին
🤔Ինչո՞ւ մասնակցել դասընթացին
• Ծրագիրը կազմված է երկու կարևորագույն կառույցների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ
• Դասընթացը հագեցած է գործնական մեթոդների մասին գիտելիքներով
📚 Դասընթացը ներառում է՝
Ինչպե՞ս երեխաներին և դեռահասներին սովորեցնել՝
1. Ինքնաճանաչում
2. Կարեկցանք
3. Արդյունավետ հաղորդակցություն
4. Միջանձնային հարաբերություններ
5. Ստեղծագործական մտածողություն
6. Քննադատական մտածողություն
7. Խնդիրների լուծում
8. Որոշումների կայացում
9. Սթրեսի հաղթահարում
10. Ինտենսիվ հույզերի հաղթահարում
🤔Ո՞ւմ համար է այս դասընթացը
Երեխաների և դեռահասների հետ աշխատող բոլոր մասնագետները, ովքեր ցանկանում են բարելավել իրենց որակավորումը և աշխատանքի որակը 🌟
🎓 Դասընթացավար Կարինեհ Թահմասյանը կյանքի հմտությունների ուսուցման ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձառություն Այս ընթացքում նա հեղինակել է տարբեր ուսուցողական ծրագրեր՝ հաջողությամբ համագործակցելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև Պարսկաստանի կրթության նախարարության հետ
Համատեղ մշակել և իրականացրել է ինովացիոն ծրագրեր դպրոցներում՝ նպաստելով երեխաների և պատանիների կյանքի հմտությունների զարգացմանը
⏳ Թրեյնինգի տևողությունը 25 ժամ
⏰8 պարապմունք, յուրաքանչյուրը՝ 3 ժամ
📅 Շաբաթական՝ 1 հանդիպում
✅Արժեքը՝ 100,000 դրամ
Ձևաչափը՝ օնլայն 💻
Գրանցվելու համար անցեք հղումով՝  https://forms.gle/VZdb15Cik3ggyu7J9

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.