“Մասնագիտական կողմնորոշման բազային տեխնիկաներ” դասընթացը նախատեսված է աշխատող հոգեբանների, հոգեբան ուսանողների և մանկավարժության ոլորտում աշխատող մասնագետների համար։
Դասընթացի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին՝
- Մասնագիտական կողմնորոշման ոլորտի առանձնահատկություններին;
- Կախված աշակերտի տարիքային զարգացման փուլից` մասնագիտական կողմնորոշման աջակցության առանձնահատկություններին;
- Կրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման պրակտիկ վարժություններին, խաղերին և թեստերին։
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացը բաղկացած է 8 հանդիպումներից: 4 հանդիպում նվիրված է տեսական նյութի քննարկմանը, 4 հանդիպում՝ մասնագիտական կողմնորոշման պրակտիկ վարժություններին, թեստերին և խաղերին, որոնք կիրառվում են աշակերտների հետ կատարվող աշխատանքում։
Դասընթացի տևողությունը` 8 հանդիպում /16 ժամ/:
Դասընթացի ավարտին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է դասընթացի մասնակցության երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ