Զայրույթը ծանր էմոցիա է երեխաների համար։ Երեխաները, ովքեր չեն սովորել՝ ինչպես կառավարել ու վերահսկել իրենց զայրույթը կարող են ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ, որը վնասելու է թե՛ իրենց, թե՛ շրջապատին:
Երեխաները կարիք ունեն՝սովորելու, թե ինչպես հաջողությամբ կառավարել զայրույթի զգացմունքները։
Ճիշտ գործիքների և տեխնիկայի միջոցով երեխաներին կարելի է սովորեցնել տարբեր կերպ ընկալել զայրույթը և պահպանել կամ վերականգնել զայրյութ զգալու նկատմամբ իրենց վերահսկողությունը:
Ապացուցված է, որ կոգնիտիվ վարքային թերապիան (CBT) զայրույթ ունեցող երեխաների համար արդյունավետ միջամտության ձև է: Թերապիայի այս տեսակն ունի հզոր և արդյունավետ գործիքներ, որոնք նպատակ ունեն փոխել զայրույթի հիմքում եղած համոզմունքներն ու վարքագիծը՝ օգնելով թեթևացնել ախտանիշները:
CBT-ն ունի երկու բաղադրիչ՝
Կոգնիտիվ /ճանաչողական/ մաս
– օգնում է երեխային փոխել մտածելակերպը և համոզմունքը իրավիճակի վերաբերյալ։
Վարքաբանական մաս
-օգնում է երեխային սովորել, թե ինչպես տարբեր կերպ արձագանքել իրավիճակին։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Դասընթացը ներառում հետևյալ թեմաները.
- Ծնողների դերը մանկական զայրույթի և ագրեսիայի կառավարման գործում
- Մանկական զայրույթի վարքային տեխնիկաներ՝ (գործնական վարժություններ դասընթացի ընթացքում)
- մանկական զայրույթի կոգնիտիվ տեխնիկաներ՝ (գործնական վարժությունների իրականացում)
Դասընթացավար՝ կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինեհ Թահմասսյան
Արժեքը` 40.000 դրամ
Դասընթացի տևողությունը 10 ժամ, 4 պարապմունք, յուրաքանչյուրը` 2 ժ. 30 ր.
Շաբաթական` 2 հանդիպում։
Դասընթացին գրանցվելու համար՝ https://forms.gle/SRouauU3pFJTzxH97
Մանրամասների համար կարող եք գրելմեր էջին կամ զանգել (077) 58 18 14, (096) 58 18 14
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: