Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, ընտանեկան, զույգի խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Կիրառվող մեթոդները` ազատ դասախոսություն, քննարկում, աշխատանք զույգերով, հոգեբանական վարժանքներ, դերային խաղեր, հոգեբանական թեստավորում, պրակտիկ դեպքերի վերլուծություն:
Ծրագիրը նախատեսված է հոգեբանական կրթություն ունեցող անձանց և հոգեբանական մասնագիտություններով սովորող մագիստրանտների համար:
Ծրագրի բովանդակությունը
- Ամուսնական հարաբերությունների կայացումը, զարգացման առանձնահատկությունները, պրոբլեմները: Զույգի հարաբերությունները նախամուսնական փուլում: Նախամուսնական փուլի ռիսկերը: Զուգընկերոջ ընտրությունը: Սիրահարվածություն, ինտիմություն, առաջին ամուսնական գիշեր:
- Ծնող-երեխա հարաբերությունների պրոբլեմները: Ընտանեկան սահմաններ, առասպելներ: Երեխայի ծնունդն ու զարգացմանը զուգընթաց ծնողության զարգացումը:
- Ընտանեկան տրավմաների տրանսգեներացիոն փոխանցման մեխանիզմները և դերը անհատի կյանքում:
- Զույգերի և ծնող-երեխա հարաբերությունների ախտորոշման մեթոդները:
- Ընտանիքի, զույգի հետ հոգեբանական աշխատանքի տեսակները /սոցիալ-հոգեբանական թրեյնինգ, ընտանեկան խորհրդատվություն, զույգի խորհրդատվություն, ծնողների ուղեկցություն/:
- Ընտանեկան խորհրդատվության մոտեցումները, մարտավարությունները, փուլերը:
- Ընտանեկան պրոբլեմների հարցով խորհրդատվության կազմակերպում: Առաջին ինտերվյու, կոնտակտի հաստատում, խորհրդատվության դիմելու պատճառները, տվյալների հավաքագրում, արդյունքի գիտակցում և նպատակադրում, զույգի հետ աշխատելու տեխնիկաները:
- Ունկնդրելու, դիտողունակության, հոգեբանական ազդեցության, ընտանեկան խնդիրների վերլուծության, ինչպես նաև հարցադրումներ, եզրակացություններ, ամփոփումներ կատարելու հմտությունների զարգացում:
- Պրակտիկայից դեպքերի քննարկում:
Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Դասընթացի տևողությունը և ժամաքանակը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 16 հանդիպում /32 ժամ/:
Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է դասընթացի մասնակցության երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Կյանքի հմտությունների ուսուցման (life Skills Training) դասընթացեր երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար (գործնական դասընթաց)
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: