Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին:
Դասընթացի նյութը լուսաբանվում է կլինիկական օրինակներով, հոգեբանական խաղերով և վարժանքներով:
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐԸ՝
- Երեխաների և դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքի յուրահատկությունները և ձևերը` խմբային, անհատական, ընտանեկան: Ընտանիքի և ծնողների հետ աշխատանքը երեխաների և դեռահասների հոգեթերապիայում, ծնող-երեխա-հոգեթերապևտ հարաբերությունների կազմակերպում:
- Երեխաների և դեռահասների խնդիրների և դժվարությունների առաջացման տարիքային, անհատական և ընտանեկան ռիսկերը, մանկական խնդիրների և ախտանիշների ծագումը և դրսևորումների առանձնահատկությունները:
- Դեռահասների և երեխաների հետ հոգեթերապևտիկ գործընթացի կառուցում և կազմակերպում, էթիկական սկզբունքներ, հոգեթերապևտիկ գործընթացի արդյունավետության պայմաններ:
- Թերապևտիկ հարաբերությունների սկիզբը` առաջնային խորհրդատվություն: /Առաջին հանդիպումը երեխայի հետ` կոնտակտի հաստատում: Վստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցում: Հոգեթերապևտիկ սահմանափակումների հաստատում: Ի՞նչ անել, երբ սահմանափակումները խախտվում են: Առաջին հանդիպումը դեռահասի հետ, դժվարությունները:/
- Գնահատում և առաջնային ախտորոշում: /Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում կիրառվող հոգեախտորոշման մեթոդները: Հոգեախտորոշիչ հարցազրույցի կազմակերպում, անամնեզի հավաքագրում: Հարցերի տեսակները, հարցազրույցի սխեմաները: Մանկական նկարների, հեքիաթների, խաղի հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ հնարավորությունները: /
Դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեբանության ֆակուլտետների ուսանողների համար:
Դասընթացի հեղինակ և վարող` հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյան:
Դասընթացի տևողությունը և ժամաքանակը` 14 հանդիպում, շաբաթը 2 օր /28 ժամ/։
Արժեքը՝ 108․000 դրամ։
Խմբում մասնակիցների քանակը՝ 6-10
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:
Էլ.փոստ՝ info@hogeban.am
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը: