Դայակի աշխատանքի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկի պայմաններում ավելի ու ավելի մեծ պահանջներ են դրվում դայակ-մասնագետի առջև: Մտնելով ընտանիք` դայակը պետք է կարողանա պատկերացնել ընտանիքում հաստատված արժեքները, կանոնները, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների առանձնահատկությունները, արագ ներգրավվել և հարմարվել նոր պայմաններին, ստեղծել վստահության մթնոլորտ, արդյունավետ հարաբերություններ կառուցել ընտանիքի բոլոր անդամների հետ՝ առանց վնասելու և խախտելու ընտանեկան հավասարակշռությունը: Ինչպես նաև, դայակի տեղի ու դերի հստակ գիտակցմամբ բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը, պահպանել հոգեբանական հարմարավետություն, վայելել հարգանք:
Անշուշտ, պրոֆեսիոնալիզմի նման մակարդակի հասնելու համար հարկավոր են գիտելիքներ, հմտություններ, հոգեբանական որակներ, որոշակի կենսափորձ, իսկ ամենակարևորը, ցանկություն և նպատակաուղղված գործունեություն:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները, հաշվի առնելով գործատուների ցանկությունները և աշխատանքին ներկայացվող մասնագիտական պահանջները, մշակել են ծրագիր՝ նպատակ ունենալով պատրաստել կիրթ, բանիմաց, հմուտ, գործատուների կողմից միշտ պահանջված, վստահելի դայակներ:
Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում
Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն: Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև մանկավարժների և ծնողների համար՝ ձեռք բերելու երեխայի խնամքին, դաստիարակությանն առնչվող կարևոր գիտելիքներ:
Դասընթացը վարում են “ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի առաջատար մասնագետները։
Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի բազային գիտելիքների և հմտությունների ձևավորման փուլը կազմում է 42 ակադեմիական ժամ:
Ծրագիրը բաղկացած է 5 հաջորդական մոդուլներից: Կիրառվում են ժամանակակից հոգեբանամանկավարժական մոտեցումներ և մեթոդներ:
1-ին մոդուլ
Դայակի տեղն ու դերն ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտական էթիկա /6 ժամ/
Վարող՝ հ.գ.թ., Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար ՄարիաԹևոսյան
Ինքնաներկայացում՝ հարցազրույցի փուլ, դայակի մուտքը ընտանիք: Դայակի մասնագիտական էթիկան: Վստահության մթնոլորտի ստեղծում: Աշխատանքային գրաֆիկի կազմում, ընտանիքի անդամների հետ փոխազդեցության կանոնները: Երեխայի հետ հարաբերությունների հաստատում, հուզական կապվածություն, բաժանում: Գործատուի ընտանիքում հոգեբանական հարմարավետության պահպանման պայմանները: Աշխատանքի ընթացքում ընտանիքի հետ ծագող դժվարությունները և հաղթահարման ուղիները:
Տվյալ փուլը միտված է խորացնելու և համալրելու մասնակիցների գիտելիքները մասնագիտական գործունեության և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, ձևավորել միջանձնային արդյունավետ հարաբերությունների կառուցման և պրոբլեմային իրավիճակների հաղթահարման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
2-րդ մոդուլ
Երեխայի զարգացման հոգեբանություն /10 ժամ/
Վարող՝ հ.գ.թ., Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան
Տարիքային զարգացման փուլերն ու առանձնահատկությունները: Տարիքային ճգնաժամերի դրսևորումները: Ծնող-երեխա փոխհարաբերություններն ու դաստիարակության ոճերը: Երեխաների շփումը հասակակիցների հետ: Խրախուսանքն ու պատիժը դաստիարակության մեջ: Տարիքային վախերը և դրանց հաղթահարումը: Վարքային խնդիրներ, վնասակար սովորություններ: Ինչպե՞ս կանխարգելել և հաղթահարել քմահաճությունները:
3-րդ մոդուլ
Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ /6 ժամ/
Վարող՝ կլինիկական հոգեբան Գայանե Գուսիկյան
Մանկական օրգանիզմի զարգացումը, անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Նորածինների և մանկահասակ երեխաների հիվանդությունները, սուր թունավորումներ, վարակիչ հիվանդություններ: Բուժօգնության ցուցաբերման պրակտիկ հմտություններ՝ վիրակապ, հոգնա, ստամոքսի լվացում, ջերմության կարգավորում, արհեստական շնչառություն: Ռեժիմի ճիշտ կազմակերպում՝ քուն, սնունդ, խաղ: Հիգիենիկ միջոցառումներ:
4-րդ մոդուլ
Վարող՝ հոգեբան, մանկավարժ Նելլի Զարգարյան
Զարգացնող խաղեր և վարժություններ: Պրակտիկում /10 ժամ/
Խաղի և երևակայության դերը երեխայի կյանքում: Խաղալիքների և նյութերի ընտրությունն ըստ տարիքի: Զարգացնող խաղեր: Երեխայի իմացական և հուզական ոլորտի զարգացում խաղերի միջոցով: Մանր մոտորիկայի զարգացում: Միասին ստեղծագործելու արվեստը: Խաղը՝ երեխայի խնդիրների հաղթահարման հարցում:
5-րդ մոդուլ
Հատուկ կարիքներով երեխաների խնամքի առանձնահատկությունները /10 ժամ/
Վարող՝ հոգեբան-խորհրդատու, մանկավարժ Անահիտ Շահատունի
Հատուկ կարիքներով երեխաների զարգացման առանձնահատկությունները, խնդիրները, դժվարությունները: Երեխաների խնդիրների դասակարգումը, ինչ է աուտիզմը, վարքային դրսևորումները, շփման առանձնահատկությունները և ներգրավումը հասարակության մեջ: Երեխայի հոգեկերտվածքի և խնամքի յուրահատկությունները՝ կախված խնդրի բնույթից:
Դասընթացի ավարտին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:
Էլ.փոստ՝ info@hogeban.am
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: