
Աֆազիան ձևավորված խոսքի մասնակի կամ ամբողջական կորուստն է, որը պայմանավորված է գլխուղեղի օրգանական ախտահարումով:

Աֆազիան սովորաբար առաջանում է մեծահասակների մոտ` իշեմիկ և հեմոռագիկ ինսուլտների, ուռուցքային հիվանդությունների, գանգուղեղային տրավմաների և մի շարք այլ հիվանդությունների հետևանքով։Աֆազիայի շտկման համար անհրաժեշտ է ցուցաբերել ինչպես բժշկական, այնպես էլ լոգոպեդական համակարգված միջամտություն։

Խոսքի խանգարումը հնարավոր է հաղթահարել նաև օնլայն լոգոպեդական միջամտությամբ, սակայն մինչ առաջնային խորհրդատվությունը, ցանկալի է խնդրին լավատեղյակ անձը լոգոպեդի հետ հեռախոսազրույց ունենա՝ պարզելու աֆազիայի տեսակը, բարդության աստիճանը, քանի որմիայն կոնկրետ դեպքերում է հնարավոր օնլայն աշխատանքի միջոցով հաղթահարել խոսքի խանգարումը։