Լոգոպեդական խորհրդատվությունը նախատեսված է բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց ծնողների և հարազատների համար: 

Լոգոպեդական խորհրդատվության հիմնական նպատակներն են.

  • ախտորոշել խոսքի խանգարումը
  • տեղեկություններ հաղորդել տվյալ խոսքային խանգարման վերաբերյալ (ախտանշանները,  հետևանքները և այլն)
  • հստակեցնել խոսքի խանգարման հաղթահարման ուղիները (լոգոպեդական,  հոգեբանական, բժշկական և այլ միջամտություններ)
  • կազմել լոգոպեդական աշխատանքի անհատական ծրագիր

Լոգոպեդական խորհրդատվության դիմում են հետևյալ խնդիրներով՝

  • Թլվատություն (դիսլալիա)
  • Կակազություն
  • Ռնգախոսություն (ռինոլալիա)
  • Աֆազիա (ձևավորված խոսքի կորուստ)
  • Անխոսություն (ալալիա)
  • Գրելու խանգարումներ (դիսգրաֆիա)
  • Ընթերցանության խանգարումներ (դիսլեքսիա)
  • Հնչյունահնչութային թերզարգացում (դիսլալիա, դիզարտրիա)
  • Խոսքի ընդհանուր թերզարգացում
  • Խոսքի զարգացման հապաղում
  • Խոսքային շփումից հրաժարում (խոսքային նեգատիվիզմ)
  • Ձայնի խանգարումներ և այլն:

ԽՈՍՔԸ  երեխայի ընդհանուր զարգացման կարևոր ցուցանիշ է, որի հետ կապված

խնդիրները հետագայում կարող են դառնալ միջավայրի հետ շփմա

ն, հաղորդակցման, ճանաչողական և հուզակամային ոլորտների զարգացմանը խոչընդոտող գործոններ:

Առկա խոսքային խանգարումների ճիշտ և ժամանակին ախտորոշումը, ինչպես նաև անհրաժեշտ լոգոպեդական օգնությունը կապահովեն երեխայի հետագա ներդաշնակ զարգացումը:

Լոգոպեդական խորհրդատվության ժամանակ յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ծրագիր՝ հաշվի առնելով երեխայի անհատական զարգացման և խոսքային խանգարման առանձնահատկությունները:

Լոգոպեդական աշխատանքի մեջ ակտիվ ներգրավվում են նաև ծնողները, ովքեր լոգոպեդի կողմից ստանում են սպառիչ տեղեկություններ խոսքի խանգարման, երեխայի հետ շփման առանձնահատկությունների, խոսքի զարգացմանը նպաստող մեթոդների  մասին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԻՄԵԼ ԼՈԳՈՊԵԴԻՆ, ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ՝
  • 3-5 տարեկան հասակում դեռ չի խոսում
  • Սխալ է արտաբերում որոշ հնչյուններ (5-5.5 տարեկանից հետո)
  • Բառերի մեջ բաց է թողնում կամ աղավաղում է հնչյունները, կրճատում է բարդ բառերը (5 տարեկանից սկսած)
  • Սկսել է կակազել
  • Ունի կցկտուր խոսք, աղքատ բառապաշար, չի կարողանում հստակ ձևակերպել իր մտքերը, չի հասկանում շատ բառերի նշանակությունը
  • Հրաժարվում է խոսքային հաղորդակցման մեջ մտնել շրջապատող մարդկանց հետ

Լոգոպեդական օգնության կարիք են ունենում ոչ միայն երեխաները, այլ նաև չափահաս անձինք: Լոգոպեդի ծառայությունը մեծահասակների համար անհրաժեշտ է լինում հիմնականում երկու դեպքում՝

  • մանկության տարիքում դրսևորված խոսքային խնդիրները ժամանակին չշտկելու և ժամանակի ընթացքում դրանց ամրապնդվելու հետևանքով
  • որոշ հիվանդությունների հետևանքով ի հայտ եկած խոսքային խանգարումների դեպքում;

Ցանկացած ԽՈՍՔԻ ԽԱՆԳԱՐՄԱՆ դեպքում որքան վաղ դիմեք մասնագետին, այնքան ավելի արագ և արդյունավետ կընթանա տվյալ խնդրի հաղթահարումը:

 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդներ՝

Լիաննա Ղազարյան Շուշան Ավագյան 

Լոգոպեդի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Իրականացվում է  նաև  լոգոպեդական օնլայն խորհրդատվություն: Գրանցման տարբերակներն են՝

Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00 

Ոչ աշխատանքային` կիրակի