Համագործակցելով մասնագիտացված հոգեբուժական հաստատությունների և լիցենզավորված հոգեբույժների հետ «Այգ» հոգեբանական կենտրոնում իրականացվում է`

  • Դատահոգեբանական փորձաքննություն /վարչական, քաղաքացիական և քրեական գործերով փորձաքննություն/
  • Համալիր դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն,
  • Կողմերի պահանջով մասնագիտական կարծիքի տրամադրում (հոգեբան, հոգեբույժ),  անհրաժեշտության դեպքում դատավարական գործընթացում մասնագետի ներկայության ապահովում:
  • Իրավապահ մարմիններում աշխատողների, փաստաբանների, դատական գործի կողմերի և գործին առընչվող այլ շահագրգիռ անձանց համար հոգեկան առողջության ոլորտին վերաբերվող հարցերով մասնագետի խորհրդատվություն։

Փորձաքննության ընթացքում գնահատվում է՝

  • Անձի՝ իր գործողությունների բնույթը և նշանակությունը գիտակցելու կարողությունը,
  • Իրադարձությունները ճիշտ ընկալելու, վերհիշելու և վերարտադրելու կարողությունը,
  • անձնային և անհատական-հոգեբանական առանձնահատկությունները (հուզական կայունություն, իմպուլսիվություն, ներշնչվողականություն և այլն ),
  • հոգեկան կամ հոգեբանական վիճակի ազդեցությունը վարքի վրա,
  • տրավմատիկ փորձի առկայությունը և դրա հետևանքները և այլն։

 Փորձաքննությունն ապահովում է մասնագիտական անկախ և գիտականորեն հիմնավորված եզրակացություն, որը կարող է էական նշանակություն ունենալ անաչառ որոշում կայացնելու հարցում։

Հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունը օգնում է՝

✔ հաստատել կամ բացառել հոգեկան խանգարումը,
✔ գնահատել պատասխանատվության ունակությունը,
✔ հասկանալ կոնֆլիկտային կամ բռնության դեպքերի հոգեբանական կողմերը,
✔ գնահատել երեխայի և ծնողի փոխհարաբերությունների հոգեբանական ռիսկերը,
✔ աջակցել դատարանին և կողմերին օբյեկտիվ որոշում կայացնելու գործում։

Հոգեբուժական փորձաքննությունը կատարվում Է քաղաքացիական և քրեական գործերով,

Քրեական գործերով կատարվում են՝

ա/ մեղադրյալի՝ արարքի նկատմամբ մեղսունակությունը որոշելու, սոցիալական վտանգավորությունը գնահատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի անհրաժեշտությունը և դրա տեսակը որոշելու նպատակով:

բ/ Տուժողների և վկաների դեպքում՝ ցուցմունք տալու ունակությունը, քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու կարողությունը և քրեադատավարական գործունակությունը որոշելու նպատակով:

Քաղաքացիական գործերով՝

ա/ Անձին անգործունակ /գործունակ ճանաչելու պահանջով գործերի դեպքում  փորձաքննություններն իրականացվում են անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:

բ/ Գործարքն անվավեր ճանաչելու պահանջով գործերի դեպքում փորձաքննություններն իրականացվում են անձի՝ գործարք կնքելու պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:

գ/ Ընտանեկան գործերով դատահոգեբանական փորձաքննությունները նշանակվում և իրականացվում են՝ ծնողական իրավունքի իրականացման առանձնահատկությունները գնահատելու, երեխայի բնակության վայրը որոշելու համար անհրաժեշտ հոգեբանական գործոնները պարզելու, ինչպես նաև երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև շփման (տեսակցությունների) կարգը և ժամանակացույցը սահմանելու նպատակով։


«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում փորձաքննություն  իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Վերժինե Տեր-Գասպարյան

Աշխատանքային օրեր`  երկուշաբթիից շաբաթ, ժամը` 10:00 – 21:00 

Ոչ աշխատանքային`  կիրակի

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.