Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Այդ քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում  լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը: Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն,  որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին:

Ի հավելումն այդ ամենին՝ պետք է հաշվի առնել տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները: Մասնագիտության ընտրությունն առավել բարդ է դեռահասների համար, ովքեր չունեն բավարար փորձ և գիտելիքներ մասնագիտությունների աշխարհի մասին:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն առաջարկում 

է մասնագիտական կողմնորոշման ծառայություն, որի մասնագետները հատուկ մշակված ծրագրով կբացահայտեն Ձեր ներքին ռեսուրսներն ու մասնագիտական տիպը՝ մատնանշելով այն ոլորտները, որտեղ Դուք կարող եք լիարժեք ինքնահաստատվել և հասնել մաքսիմալ  վերելքների:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ՝

  • Կանգնած են ապագա մասնագիտություն ընտրելու խնդրի առաջ (ավագ դպրոցի ընտրություն կատարող դպրոցականներ և դպրոցի շրջանավարտներ)
  • Ունեն մասնագիտություն և ուզում են մասնագիտացում ընտրել
  • Ուզում են ստանալ երկրորդ, լրացուցիչ կրթություն
  • Մտածում են մասնագիտության և գործունեության ոլորտի փոփոխության մասին

Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  • Թեստավորում և հոգեբանի խորհրդատվություն, որի արդյունքում բացահայտվում են անձի հետաքրքրությունների ոլորտը, ընդունակությունների զարգացման մակարդակը, անձնային առանձնահատկությունները, ինչպես նաև մասնագիտական տիպերը:
  • Տեղեկատվության տրամադրում- Հետազոտվող անձը տեղեկություններ է ստանում իրեն առավելապես համապատասխանող մասնագիտությունների առանձնահատկությունների և հոգեֆիզիոլոգիական պահանջների մասին:

Մեր մասնագետները վերապատրաստում են անցել Մոսկվայի «Թեստավորման և զարգացման հումանիտար տեխնոլոգիաների»  մասնագիտական կողմնորոշման մասնագետների կողմից և կիրառում են հատուկ մշակված «ՊՐՈՖԵՍԻԱՆՍ» մեթոդիկան:

ԱՄՓՈՓԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մասնագիտական կողմնորոշման գործընթացի ավարտին հետազոտվող անձը  ստանում է՝

  • Իր անհատական հոգեբանական դիմանկարը
  • Սեփական հետաքրքրություններին, անձնային առանձնահատկություններին և ընդունակություններին առավելագույնս համապատասխանող մասնագիտությունների ցանկը
  • Արդյունքների տեքստային (բովանդակային) մեկնաբանությունը` ըստ բոլոր ցուցանիշների:

Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը Ձեր մասնագիտական աճի և արդյունավետության երաշխիքն է:


«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում մասնագիտական կողմնորոշման ծառայությունը իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Ինգա Մուկուչյան 

Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00-ն 

Ոչ աշխատանքային` կիրակի