Բժշկական հետազոտությունները հաստատում են, որ արյան բարձր ճնշման պատճառներից մեկը վեգետատիվ նյարդային համակարգի կողմից անոթների կարգավորման հավասարակշռության խանգարումներն են։ Այդ խանգարումների ամենավաղ նշաններից են մկանների տոնուսի փոփոխությունները և ջերմաստիճանային կարգավորման խանգարումները։
Հենց այս ցուցանիշների հիման վրա մշակված մկանագրական և ջերմաստիճանային Biofeedback-թրեյնինգները թույլ են տալիս նվազեցնել արյան զարկերակային ճնշման ցուցանիշները 10-20 մմ ս.ս –ով։
Biofeedback-թրեյնինգների ընթացքում կիրառվում են ռելաքսացիայի մեթոդներ, որոնք թույլ են տալիս մեր այցելուներին համակարգչի էկրանին տեսնել մկանների լարվածության աստիճանի կամ ձեռքերի մատների ջերմաստիճանի փոփոխությունները։ Այս թրեյնինգների նպատակն է կիրառվող ֆիզիոլոգիական պարամետրերի նպատակաուղղված փոփոխությունը, ինչն իր հերթին նպաստում է արյան զարկերակային ճնշման նվազեցմանը։
Թրեյնինգների արդյունքում մեր այցելուների մոտ ձևավորվում են համապատասխան հմտություններ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կարգավորել արյան ճնշման փոփոխությունները նաև թրեյնինգներից դուրս և նվազեցնել նշանակված դեղորայքի կիրառումը (բուժող բժշկի պարտադիր թույլտվությամբ)։
Հետազոտական տվյալների համաձայն` Biofeedback-թրեյնինգների արդյունքում հիպերտոնիկ հիվանդություն ունեցողների 35%-ի մոտ հաջողվել է 2 անգամով նվազեցնել դեղորայքի կիրառումը, իսկ 58%-ի մոտ՝ ընդհանրապես հրաժարվել դեղորայքի կիրառումից։ Թրեյնինգների թերապևտիկ արդյունքը պահպանվել է անգամ 3 տարի անց ստուգվելու պարագայում և դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի առաջացել։
Մկանագրական և ջերմաստիճանային Biofeedback-թրեյնինգները ցուցված են 1, 2 և 3 աստիճանի հիպերտոնիկ հիվանդության դեպքերում։ Հակացուցումներ կան սիրտ-անոթային ցածր անբավարարության դեպքում։
Թերապիան ներառում է 20-30 րոպե տևողությամբ առնվազն 15-20 սեանս՝ պայմանավորված հիվանդության խորության աստիճանով և այլ հիվանդությունների առկայությամբ: Սեանսների հաճախականությունը`յուրաքանչյուր օր կամ մեկ օր ընդմիջումով:
Ախտորոշիչ թրենինգները կիրառվում են այցելուի ընդհանուր վիճակի գնահատման, գանգատների հստակեցման և հիմնական թրենինգի տեսակը ընտրելու նպատակով։ Այս խմբի թրենինգները կիրառվում են նաև բուժման կուրսի ավարտին՝ գնահատելու թերապիայի արդյունավետությունը։