Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար

Մասնակցելով դասընթացին՝  հնարավորություն կունենաք  ճանաչել հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, ծանոթանալ հոգեբանության նորագույն ուղղություններին,  հոգեբանական մեթոդների միջոցով իրականացնել ինքնաճանաչում, ստանալ  հուզող հարցերի պատասխանները։

Դասընթացի բովանդակությունը

  • Հոգեբանական ուսումնասիրման մեթոդներ` գիտափորձ, դիտում, թեստեր, հարցազրույց և այլն:
  • Հոգեկան գործընթացներ` ուշադրություն, զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն
  • Հոգեվիճակներ` սթրես, տագնապ, վախեր
  • Հոգեկան հատկություններ` բնավորություն, խառնվածք, ընդունակություններ
  • Մարդու վարքի դրդապատճառները

Դասընթացի տեխնիկաներ` քննարկում, տեսանյութերի դիտում, իրավիճակների և օրինակների վերլուծություն, հոգեբանական թեստավորում, բանավեճ:


Դասընթացը  18 տարին լրացած բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հոգեբանություն գիտության ոլորոտում, ավելի լավ ճանաչել սեփական հոգեկան աշխարհը։


Դասընթացի վարող` Երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյան։ 

Դասընթացի ձևաչափը՝ առկա

Դասընթացի տևողությունը`   10 հանդիպում`  20 ակադեմիական ժամ, շաբաթական 1 կամ 2 անգամ, 1.5 ժամ:

Դասընթացի ավարտին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական

Արժեքը՝  60․ 000

Դասընթացին գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.