ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԻՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
“Հոգեթերապևտիկ խորհրդատվություն”
հոգեբանական աշխատանքի կազմակերպման եվ հոգեբանի անձի զարգացման դասընթաց
- Խորհրդատվության ընթացքում հոգեթերապևտիկ հարաբերությունների հաստատում
- Այցելուի խնդիրների, անձի, ռեսուրսների ուսումնասիրություն եւ գնահատում
- Մասնագիտական որոշումների կայացում, ցուցումներ, հակացուցումներ, հոգեթերապևտիկ գործընթացի կազմակերպում, հոգեթերապիայի եւ ֆարմակոթերապիայի զուգակցում
- Հոգեբանի անձի դերը գնահատման եւ թերապիայի գործընթացում
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Պարապմունքների ընթացքում սովորողները փորձառու հոգեբանի ղեկավարությամբ կիրականացնեն ինքնաճանաչման, ինքնավերլուծության, հոգեբանական երևույթների և իրավիճակների վերլուծությանն ու վերափոխմանն ուղղված գործունեություն` պրակտիկայում կիրառելով ստացված գիտելիքները: Կիրականացնեն համաշխարհային հոգեբանական պրակտիկայում հայտնի դեպքերի, ինչպես նաև դասընթացի հեղինակի պրակտիկայից վերցրած կլինիկական դեպքերի վերլուծություն: Կիրականացնեն հոգեբանական խաղեր, վարժանքներ, հոգեբանական աշխատանքում դժվար իրավիճակների մոդելավորում:
Դասընթացի արդյունքում սովորողները ձեռք կբերեն հոգեբանական օգնության անհրաժեշտությունը, նպատակահարմարությունն ու ուղղվածությունը վերլուծելու և հասկանալու, անձի վիճակը, խնդիրները և փոփոխության հնարավորությունները հետազոտելու և գնահատելու, հոգեբանական աշխատանքում խնդիրները բացահայտելու և լուծելու, խորհրդատվության գործընթացը գրագետ կազմակերպելու հմտություններ:
Ծրագրի բովանդակությունը
Մոդուլ 1
Հոգեբանական խորհրդատվության կազմակերպման հմտություններ
- Հոգեբան խորհրդատուի անձին և մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ: Սուպերվիզիա:
- Հոգեբանական խորհրդատվության էթիկական և իրավական հարցեր:
- Հոգեթերապևտիկ հարաբերությունների կառուցումը և առանձնահատկությունները: Հոգեթերապևտիկ ալյանս, կոնտրակտ, պայմանագիր, հարաբերությունների սահմանները: Այցելուի մոտիվացիա, գանգատներ, հայտի ձևակերպում:
- Հոգեբանական խորհրդատվության գործընթացի փուլերը: Առաջին հանդիպման կառուցվածքի վերլուծությունը: Հոգեբանական խորհրդատվության ընթացքում որոշումների կայացում: Այցելուի ուղղորդում այլ մասնագետի մոտ:
- Հոգեբանական խորհրդատվության ընթացքում կիրառվող հոգեբանական մեթոդները: Հոգեբանական զրույց, անամնեստիկ զրույց, անկետաների, թեստերի կիրառությունը:
- Հարցադրումներ կատարելու, դիտողունակության, էմպաթիկ լսելու, իրավիճակը բազմակողմանիորեն վերլուծելու և հասկանալու, խորհրդատվության գործընթացում ռեֆլեքսիայի, հոգեբանական խնդիրների ձևակերպման, վարկածների առաջադրման և ստուգման, մեկնաբանություններ կատարելու և այլ հոգեբանական տեխնիկաների կիրառության հմտությունների մարզում:
- Կլինիկական դեպքերի, ֆիլմերի վերլուծություն:
Մոդուլ 2
Հոգեախտորոշումը հոգեբանական խորհրդատվության պրակտիկայում
- Անձի կառուցվածքի մոդելները հոգեբանության մեջ: Հոգեկանի և մարմնի փոխազդեցությունը, փսիխոսոմատիկա, սոմատոփսիխիկա:
- Ընտանեկան հարաբերությունների դերը անձի ձևավորման, նրա խնդիրների առաջացման և փոփոխությունների հարցում: Տրանսգեներացիոն գործոնի դերը հոգեբանական և հոգեսոմատիկ խնդիրների հարցում:
- Նորմայի և պաթոլոգիայի հասկացությունը: Հոգեկան առողջության չափանիշները:
- Հիվանդության մոդելը կլինիկական հոգեբանության մեջ: Էթիոլոգիա:
- Ախտորոշման տարբեր մոդելների /բժշկական, հոգեբանական, հոգեվերլուծական/ կիրառությունը հոգեբանական խորհրդատվության մեջ:
- Անձի տիպի և կառուցվածքի, ախտանիշների գնահատման և վերլուծության հիման վրա առկա խնդիրների, խանգարումների գնահատում, այցելուի փոփոխությունների հնարավորության և աստիճանի կանխատեսում, հոգեթերապևտիկ միջամտության ուղղվածության ընտրություն:
- Կլինիկական դեպքերի վերլուծություն
Մոդուլ 3 /արդյունքների ամրապնդում/
Նախատեսված է սուպերվիզիաների և մասնակիցների
անհատական աշխատանքների քննարկման համար:
Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Ծրագրի ընդհանուր ժամաքանակը 40 ակադեմիական ժամ, 2.5 ամիս:
Առաջին մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 1ամիս, շաբաթական 2 անգամ, 8 հանդիպում /16 ակադեմիական ժամ/:
Երկրորդ մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 1 ամիս, շաբաթական 2 անգամ, 8 հանդիպում /16 ակադեմիական ժամ/:
Երրորդ մոդուլի տևողությունը 4 հանդիպում, 8 ժամ։
Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: