Երեխաների և դեռահասների խորհրդատվություն

Երեխաների և դեռահասների խորհրդատվություն

Երեխաների և դեռահասների խորհրդատվությունը հոգեբանական հատուկ մեթոդներով և տեխնիկաներով հագեցած մի գործընթաց է, որն ուղղված է երեխաներիև դեռահասների մոտ առկա տարաբնույթ խնդիրների կանխարգելմանն ու հաղթահարմանը: 

Մանկական խորհրդատվությունը սկսվում է հոգեբանի/հոգեթերապևտի և երեխայի միջև վստահելի հարաբերությունների հաստատմամբ: Այնուհետև մասնագետն ակտիվորեն իրականացնում է երեխայի խնդիրների գնահատում, հոգեախտորոշում, երեխայի անհատական զարգացման աստիճանի որոշում: Հաջորդ քայլը կոնկրետ հոգեթերապևտիկ  խնդիրների նախանշումն է և դրանց լուծումը: Վերջնական փուլն է հանդիսանում ստացված թերապևտիկ արդյունքի ամրապնդումն ու հնարավոր կրկնությունների կանխարգելումը:

Հաճախ ելնելով խնդիրների յուրահատկություններից` անհրաժեշտ է լինում զուգահեռաբար աշխատանք տանել նաև երեխայի ծնողների հետ:

psycologist, psychology and childen

Մանկական խորհրդատվության ժամանակ կիրառվում են խաղային մեթոդներ, որոնց նպատակն է՝ օգնել երեխային խաղի միջոցով արտահայտել սեփական ապրումները, պահանջմունքները, ագրեսիան։ Այս մեթոդը խիստ արդյունավետ է հոգեսոմատիկ, նևրոտիկ և վարքային խանգարումների ամենալայն սպեկտրի հետ աշխատանքում։ Այն խթանում է երեխայի ինքնաճանաչողությունը, նպաստում նրա մոտ ինքնուրույնության և ինքնավստահության ձևավորմանը։ Խաղաթերապիայից բացի՝ թերապևտիկ աշխատանքի ընթացքում լայնորեն կիրառվում են նաև արտթերապիայի, հեքիաթաթերապիայի տարբեր մեթոդիկաներ:

Դեռահասների հետ հոգեբանական խորհրդատվությունը իրականացվում է հոգեբանական ամենատարբեր խնդիրների դեպքում /օրինակ՝ ֆոբիաների, դեպրեսիաների, ագրեսիվության, հաղորդակցման դժվարությունների/, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման նպատակով։ Աշխատանքը իրականացվում է թե անհատական, և թե խմբային եղանակներով, հոգեբանական տարբեր մեթոդների կիրառությամբ՝ հնարավորություն տալով դեռահասներին ու նրանց ծնողներին հնարավորինս հաջող հաղթահարել անձի զարգացման այդ կարևոր փուլը։

Հաճախ ծնողներից շատերը չեն կարևորում երեխայի կյանքում առաջացած հոգեբանական խնդիրները, դրանց առաջացման պատճառները և սպասվող հետևանքները կամ չեն ընդունում այն փաստը, որ իրենց երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Խնդիրների մեծ մասի գոյությունը նորմալ երևույթ է, և դրանք երեխայի ձևավորման անհրաժեշտ մաս են կազմում: Կան, սակայն, խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը՝ առկա խնդիրները հաղթահարելու և հետագա նոր խնդիրների առաջացումը կանխելու համար:

Համոզված եղեք, որ մտատանջություններից ազատվելու, երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու  լավագույն տարբերակը հոգեբան-մասնագետին ժամանակին դիմելն է:

Ստորև ներակայացնում ենք երեխաներին և դեռահասներին առնչվող այն խնդիրները, որոնց դեպքում հարկավոր է հոգեբանի/հոգեթերապևտի մասնագիտական օգնությունը.

  • Մանկական աուտիզմ
  • Զարգացման խանգարումներ
  • Վարքային խանգարումներ
  • Բարձր տագնապայնություն
  • Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
  • Հետտրավմատիկ սթրես
  • Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
  • Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Կակազություն, խոսքային խանգարումներ
  • Անհանգիստ քուն
  • Ուշադրության կենտրոնացման խնդիրներ
  • Հասակակիցների հետ շփման խնդիրներ
  • Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
  • Քաշի խանգարումներ
  • Արտազատման խնդիրներ
  • Դեռահասների մասնագիտական կողմնորոշում
  • Հաղորդակցման դժվարություններ
  • Դեռահասների մոտ հոգեսեռական խնդիրներ

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ԵՐԵԽԱՆԵՐԻ հետ աշխատում են հետևյալ մասնագետները՝

DSCN2064
Ինգա Մուկուչյան Գայանե Գուսիկյան   Նաիրա Մարտիրոսյան Անուշ Նիկոլյան
Անի Սարգսյան Դիանա Գալստյան Նաիրա Հարոյան Հրաչյա Շահինյան

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ հետ աշխատում են հետևյալ մասնագետները՝  

DSCN2064
Մարիա Թևոսյան Ինգա Մուկուչյան Գայանե Գուսիկյան Իզապէլ Մաթոսեան
  Նաիրա Մարտիրոսյան Հայկ Խաչիկյան Անուշ Նիկոլյան
Անի Սարգսյան
Հասմիկ Թանգյան Դիանա Գալստյան Նաիրա Հարոյան Հրաչյա Շահինյան
Լիանա Վարդանյան Նատալյա Գալստյան

Մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր էնախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝ 

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք  համապատասխան մասնագետի մոտ:

Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը` 10:00 – 21:00-ն 

Ոչ աշխատանքային` կիրակի