ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈւԻՑԻԴԱՅԻՆ ՎԱՐՔԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ-վեբինար
📶 Նախորդ վեբինարի արդյունավետությունն ու մանկավարժների կողմից ստացած մեծ արձագանքը հաշվի առնելով՝ մայիսի 23-ին կրկին կազմակերպվեց օնլայն սեմինար՝ այս անգամ «ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈւԻՑԻԴԱՅԻՆ ՎԱՐՔԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ» թեմայով:
🗣 Կազմակերպիչները «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցներն էին՝ թրեյնինգավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ։
📌Սեմինարի թեման մեծ արդիականություն ունի, քանի որ աշխարհում դեռահասների և երիտասարդների շրջանում մահվան ելքերի երրորդ տեղը զբաղեցնում է սուիցիդը:
Ըստ հետազոտությունների՝ մինչև 13 տ երեխաների մոտ սուիցիդալ վարքագիծը հազվադեպ երևույթ է, 14-15տ տարեկանից սկսած սուիցիդալ ակտիվությունը կտրուկ աճում է և հասնում է առավելագույնի՝ 18-19 տ-ում:
❗ Սուիցիդի կանխարգելման հարցում շատ կարևոր է դպրոցի և մանկավարժների պատրաստվածության դերը, ուստի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը առանձնահատուկ կարևորում է մանկավարժների հետ նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին սուիցիդի պատճառների, տեսակների, դեռահասների շրջանում սուիցիդների տարածման, կանխարգելմանն ուղղված միջոցառումների, սոցիալ-հոգեբանական աջակցության, պրոֆիլակտիկ զրույցների, դպրոցի դերի և այլ թեմաներին առնչվող հարցեր։