Կայացավ EFT սեմինարը

😊 Կայացավ EFT ( Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիա) սեմինարը։
🗣 Սեմինարի ընթացքում Թալին Միրզախանյանը, ով Հայաստանում EFT ARMENIA միջազգային ինստիտուտի հիմնադիր տնօրենն է , հավաստագրված Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի ( EFT) թերապևտ և
միակ ներկայացուցիչը Հայաստանում,
ներկայացրեց EFT (Emotion-Focused Therapy) մեթոդը։ Նա բացատրեց, թե ինչով է այս թերապևտիկ մոտեցումը տարբերվում մյուսներից, ինչպիսի ազդեցություն ունի հոգեկան առողջության վրա և թե ինչպես կարելի է այս մեթոդը կիրառել պրակտիկայում։
💬 Սեմինարի ընթացքում մասնակիցները ակտիվորեն հարցեր տվեցին, ծանոթացան EFT-ի կիրառման առանձնահատկություններին՝ ինչպես այն կարող է օգնել մարդկանց հասկանալու և վերամշակելու իրենց զգացմունքները։
👩‍💻 Թեմայի հետ կապված հետաքրքությունը մեծ էր. մասնակիցներից ոմանք միացել էին նաև օնլայն։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին` ցուցաբերած հետաքրքության, գրագետ հարցադրումների ու բովանդակալից քննարկման համար 💙
Այս սեմինարը EFT մեթոդի մեջ խորամուխ լինելու, մեթոդի մասին ավելի մանրամասն ծանոթանալու ճանապարհի սկիզբն է 😊

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.