Հոգեբանական աջակցություն

Սիրելի՛ հայրենակիցներ, բազում աներևակայելի մարտահրավերներ հաղթահարած հայ ժողովուրդ,

Սոցիալական բևեռացումն ու անարդարությունները, իշխանության նկատմամբ տարիներով կուտակված ատելությունը, ապագայի անորոշությունը, մարդկանց արդարացի դժգոհությունը որոշ պաշտոնատար անձանց ու մեծահարուստների արհամարհական, անբռնազբոս պահվածքից,  մարդկանց արժանապատվությունը վիրավորող նրանց կեցվածքից,    և  այդ ամենը հաղթահարելու անզորության զգացումը,  ի վերջո, հանգեցրին համաժողովրդական ընդվզումների:

Վեհ գաղափարների իրականացման, երկրում տեղ գտած արատավոր երևույթները վերացնելու և երկրում օրենքի գերակայություն հաստատելու բուռն ձգտումը, ժամ առաջ դրանց իրականացումն ապահովելու անհամբերությունը, քաղաքական և հասարակական գործիչներին, իշխանության ներկայացուցիչներին, ընդվզման գործողությունների բոլոր մասնակիցներին` հատկապես ծայրահեղ լարված հոգեվիճակներում գտնվող երիտասարդներին,  կարող են մղել  անդառնալի հետևանքներով   անթույլատրելի քայլերի:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հորդորում է բոլորին (հատկապես երիտասարդներին) ազատության վեհ զգացումը չվերածել անարխիկ դրսևորումների և համբերատար հետևողականությամբ նպատակին հասցնել ձեռնարկված ազնիվ մղումները։

Միևնույն ժամանակ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում  հոգեբանական աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.