Մասնագիտական կողմնորոշում․ հանդիպում Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ

Մեր մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում էր։ Նա 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման փոքրիկ էքսկուրս անցկացրեց, երեխաները «շրջեցին» մասնագիտությունների աշխարհում, պատմեցին իրենց նախասիրությունների, ընտրած մասնագիտությունների մասին։

Հանդիպումը եզրափակվեց Կլիմովի Դիֆերենցիալ ախտորոշիչ թեստով, որը լրացնելով, երեխաները մի քայլ էլ մոտեցան ապագայում՝ իրենց համապատասխան մասնագիտության ընտրելու որոշմանը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.